Լոնդոնում հրապարակվող KCW Today թերթի օգոստոսյան համարում տպագրվել է Հայաստանին նվիրված ծավալուն հոդված՝ թերթի գլխավոր էջում հայկական այբուբենի պատկերով:
Այցելություններ և մշակույթ բաժնում հրապարակված նյութում ներառված է տեղեկատվություն Հայաստանի պատմության և ներկայի վերաբերյալ:
Առանձին նշվում է Երևանի մասին, ծավալուն հոդվածներ կան Մատենադարանի, Ցեղասպանության տուն-թանգարանի, «Մեգերյան կարպետ» թանգարանի, հայկական եկեղեցիների և խաչքարերի մասին:
Առանձին էջում տրամադրվում է տեղեկատվություն ՄԹ-ում հայկական ներկայության մասին (եկեղեցիներ, կազմակերպություններ, դպրոցներ, ռեստորաններ):
Թերթի գլխավոր խմբագիրը մասնակցել է Հայաստանում անցկացված «Մտքերի գագաթաժողովին», որի մասին հոդվածը հրապարակվել էր թերթի հուլիսյան համարում։
Հոդվածի էլեկտրոնային տարբերակը հասանելի է թերթի կայքէջում: