Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Երբ ֆեյսբուքում սփամ անելու գործողություններ չեն լինի, այն ժամանակ լուրջ կխոսենք»

Օգոստոս 27,2019 13:43

«Ես այդպիսի տեղեկություններ չունեմ, բայց շատ ուրախ եմ, որ բուհական համակարգում ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն ազատորեն արտահայտել եւ դրա համար չհետապնդվել, ազատ լինել գործողությունների մեջ»,- օգոստոսի 27-ին պատասխանելով լրագրողների` ի պաշտպանություն ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ստորագրահավաքի վերաբերյալ հարցին, ասաց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով, սեպտեմբերի 2-ից բուհերը նորմալ կաշխատեն եւ ոչ մի խնդիր էլ չի լինի:

Այն հարցին, որ արդեն 2000-ից ավելի ստորագրություն է հավաքվել, ինչպե՞ս է պատկերացնում խնդրի հանգուցալուծումը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Երբ դրանք կնյութականացվեն, այլ ոչ թե կլինեն ֆեյսբուքում սփամ անելու գործողություններ, այն ժամանակ ավելի լուրջ կխոսենք»:

Պատմության դասագրքերի խնդրին էլ անդրադարձավ: «Ես հանձնարարել եմ, որ առաջին հատորների ուղղությամբ աշխատանք տարվի, երկրորդ հատորի ուղղությամբ դեռ մշակման աշխատանքները շարունակվում են»,-ասաց նախարարը:

Հավելենք, որ Արայիկ Հարությունյանը մասնակցում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյանի գրասենյակի հետ համատեղ կազմակերպված՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի Ուսուցման մոնիթորինգի համաշխարհային դաշինքի եւ «Կայուն զարգացման նպատակ 4-Կրթություն 2030»-ի ցուցանիշների մշակման Տեխնիկական համագործակցության խմբի 6-րդ հանդիպմանը: Նա ընդգծել է, որ Հայաստանը հպարտորեն մաս է կազմում և աջակցում այնպիսի մասշտաբային և հեռանկարային նախաձեռնության, ինչպիսին «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031