Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի տասնյակ ցուցարարներ կփակեն, ասենք, որեւէ միջպետական ճանապարհ եւ կպահանջեն, որ իշխանություններն անհապաղ կատարեն իրենց այս կամ այն պահանջը. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 27,2019 12:38

«Քաղակտիվիստները» (սա պայմանական անվանում է) գտնում են, որ Հայաստանում հանքարղյունաբերություն ընդհանրապես չպետք է լինի, որովհետեւ բնությունն ու մարդկանց առողջությունն ավելի կարեւոր են, համարում են, որ ցուցարարները կարող են փակել ցանկացած փողոց ու հանրահավաք անել որտեղ կամենան (օրինակ՝ հանք տանող ճանապարհին, ԱԺ բակում եւ այլն), եւ դա արգելելն ու ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելը չտեսնված-չլսված խայտառակություն է, եւ այսպես շարունակ։

Հիմա պատկերացրեք՝ այս դիրքորոշումը հաղթում է, եւ Հայաստանն ապրում է հենց այդ կանոններով։ Ի՞նչ պատկեր կունենանք։ Շատ շուտով մի քանի տասնյակ ցուցարարներ կփակեն, ասենք, որեւէ միջպետական ճանապարհ եւ կպահանջեն, որ իշխանություններն անհապաղ կատարեն իրենց այս կամ այն պահանջը։ Իսկ ոստիկանությունը միջամտելու իրավունք չի ունենա, որովհետեւ քաղաքացիներն իրենց իրավունքն են իրացնում։ Հետո կհրաժարվեն, ասենք, հարկեր վճարելուց եւ տուգանքները կգնահատեն որպես իրենց իրավունքների բացահայտ ոտնահարում, հետո կհրաժարվեն իրենց որդիներին բանակ ուղարկել, որովհետեւ այնտեղ կոպտորեն ոտնահարում են քաղաքացիների իրավունքները եւ «կտտանքների են ենթարկում» (ստիպում են առավոտյան վաղ արթնանալ), հետո կցանկանան նստացույց կազմակերպել, ասենք, ՊՆ կենտրոնական մասնաշենքի երրորդ հարկում… Եվ այդ ամենը՝ տասնյակ հկ-ների ներկայացուցիչների տեսախցիկների ներքո։ Դե թող իրավապահները համարձակվեն մատով դիպչել որեւէ ցուցարարի (սեռական ոտնձգությունների մեղադրանքը կա ու կա)։ Արդյունքում՝ պետությունը, որպես այդպիսին, պարզապես կվերանա։

Հիմա պատկերացնենք հակառակը՝ հաղթում է «մյուս տեսակետը», եւ իշխանություններն առաջնորդվում են բացառապես տնտեսական շահերով։ Բնապահպանական խնդիրները միանգամից մի կողմ են դրվում, բողոքի ցանկացած ցույց արգելվում ու ամենակոշտ մեթոդներով կասեցվում է (որովհետեւ դրանից տնտեսական օգուտ չկա, իսկ անկայունությունը միայն վնասում է), մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ընդհանրապես խանգարում են՝ ում խելքին երբ փչում, գործադուլ է անում, իշխանությունների հասցեին ով ինչ ուզում՝ ասում է, եւ այսպես շարունակ։ Մինչդեռ երկրի տնտեսական շահերը պահանջում են «ձգել պտուտակները» եւ խստագույն կարգուկանոն հաստատել՝ մեծ լիազորություններ տալով իրավապահներին։ Բայց համաձայնվեք՝ սա նույնպես ելք չէ, եւ արդյունքում պետությունը կտուժի (հասարակության մասին ընդհանրապես չենք խոսում)։

Ակնհայտ է, օպտիմալ լուծումն այս երկու «տարբերակների» միջակայքում է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031