Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպիսով, պաշտոնապես հստակեցվեցին բազմաչարչար Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման կամ մերժման ընթացակարգային ժամկետները. «Ժողովուրդ»

Օգոստոս 27,2019 11:48

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ հայտարարել է. «Ի սկզբանե պարզ էր, որ «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիան ԱԺ այս տարվա օրակարգում ներառելը հնարավոր չէ, քանի որ Վենետիկի հանձնաժողովից պարզաբանումներ կստանանք նախնական տվյալներով հոկտեմբերին, այնուհետեւ այն կառավարությունում պետք է նորից քննարկվի, ուղարկվի Սահմանադրական դատարան Կոնվենցիայի սահմանադրականության հարցը որոշելու նպատակով։ Գործընթաց է, որով այս Կոնվենցիան պետք է անցնի»։

Այսպիսով, պաշտոնապես հստակեցվեցին բազմաչարչար Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման կամ մերժման ընթացակարգային ժամկետները։ Իհարկե, ի սկզբանե պարզ էր, որ առանց Կառավարության համապատասխան որոշման եւ Սահմանադրական դատարանի վճռի, անհնար է, որ Կոնվենցիայի քննարկումը կազմակերպվեր խորհրդարանում։ Ի վերջո, ցանկացած միջազգային փաստաթուղթ պետք է հստակեցվի՝ հակասում է արդյոք Հայաստանի սահմանադրությանը, թե ոչ։

Սակայն այս ամենը գիտակցելով հանդերձ՝ փաստորեն, հասարակական քաղաքական շատ շրջանակներ շարունակում են ցայսօր դաժան քննադատության ենթարկել գործող իշխանությանը, որոնք այդ կոնվենցիայի ընդունումով սեռական փոքրամասնություններին ավելի մեծ իրավունքներ են վերապահում, քան նրանք ունեն այսօր։ Այսինքն՝ ակնհայտ է, որ այդ կոնվենցիան խտրական վերաբերմունքի դեմ է եւ կանանց իրավունքների պաշտպանության օգտին՝ «ոչ բռնությանը» հայտնի լոզունգով, բայց պարունակում է իրապես վտանգավոր դրույթներ։ Ու այս դրույթների շուրջ վիճաբանություններ դեռ շատ կլինեն։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031