Սույն թվականի օգոստոսի 25-ին «Ազգային ատյան» միավորման նախաձեռնությամբ տեղի ունենացավ երթ-միջոցառում նվիրված Գարեգին Նժդեհի կողմից հիմնադրված Դավիթբեկյան ուխտի 99-ամյակին:
Երթը մեկնարկվեց Ազատության հրապարակում յարխուշտա ռազմապարի կատարմամբ, ուղեկցվեց ազգային երգերով, պարերով:
Երթի բոլոր մասնակիցները ծաղիկներ խոնարհեցրին Գարեգին Նժդեհի արձանի առաջ:
Ռազմապարի ելույթով հանդես եկավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը՝ կրելով Դավիթբեկյան ուխտավորների ռազմական համազգեստը:
Ելույթ ունեցավ Ազգային ատյան միավորման ներկայացուցիչ Վահէ Արծրունին՝ մասնակիցներին ներկայացնելով երթի խորհուրդը եւ Գ. Նժդեհի Դավիթբեկյան ուխտի վերաբերյալ տեղեկություն:
«Դավիթբեկյան ուխտը» ծնունդ է առել 1920 թ. օգոստոսի 25-ին, երբ Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Նժդեհի զինվորներն ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ «հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը»։
Ուխտերի նշանաբանն էր՝ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ՝ ԴԱՎԻԹԲԵԿԱԲԱՐ»։
«Ազգային ատյան» ՀՄ