Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չեն կարողանում մայրաքաղաքի ու «Սանիտեքի» ռիսկերը վերահսկել, հսկայական հանքի ռիսկերն ինչպես են վերահսկելու. «Հրապարակ»

Օգոստոս 27,2019 11:30

Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության 100 օրվան նվիրված հանրահավաքի ելույթում մի աշխարհացունց խոստում տվեց հպարտ քաղաքացուն. «Ժողովրդից գողացվածը պետք է կոպեկ առ կոպեկ վերադարձվի ժողովրդին»։ Փաստորեն, ժողովրդից գողացվել են Հայաստանի պետական սեփականություն հանքերը, այն, ինչից պետք է շահեին պետությունը, հասարակությունը, գերշահույթ են ստացել նախկին համակարգի արտոնյալները, բնականաբար՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի իմացությամբ։

Ու եթե Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության՝ խոստանալով, որ ժողովրդից գողացվածը պետք է վերադարձվի ժողովրդին, ապա առաջին հերթին պետք է սկսեր հանքերից ես պարզեր, թե ովքեր, ում թույլտվությամբ եւ ինչպես դարձան պետական սեփականություն հանդիսացող հանքերի տեր եւ ինչ շահույթներ ստացան դրանցից։ Պետք է պարզեր, թե որ բարձրաստիճան պաշտոնյաները, ինչ հիմունքներով, բնապահպանական ինչ հիմնավորումներով Ամուլսարը տվեցին «Լիդիան» ընկերությանը՝ հանք շահագործելու։

Այդ ինչպես եղավ, որ ԽՍՀՄ տարիներին Ամուլսարն ուսումնասիրեցին եւ պարզեցին, որ այստեղ հանքի շահագործումը վտանգավոր է թե՛ հայաստանյան բնության, թե՛ մարդկանց առողջության համար, եւ Կարեն Դեմիրճյանը թույլ չտվեց դրա շահագործումը։ Այսօր ի՞նչը փոխվեց, որ այն դարձավ անվտանգ։ Այսօրվա իշխանությունը խոստանում է, թե Ամուլսարի բնապահպանական ռիսկերը կարող են վերահսկել։ Կառավարման այդ ի՞նչ առավելություններ ունեն երիտասարդ իշխանավորները, որը չուներ Կարեն Դեմիրճյանի ղեկավարած Խորհրդային Հայաստանը։ Ի դեպ, եթե չեն կարողանում մայրաքաղաքի ու «Սանիտեքի» ռիսկերը վերահսկել, հսկայական հանքի ռիսկերն ինչպես են վերահսկելու:

Իսկ եթե Փաշինյանն իր խոստումներին տեր չի կանգնում եւ ժողովրդից գողացածը չի վերադարձնում ժողովրդին (առայժմ այդ մասին ձեն-ձուն չկա), ապա միանշանակ կարելի է փաստել, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն էր, այլ սովորական իշխանափոխություն։

Նաիրա ՎԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031