Լրատվամիջոցները սպասում են հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա գլխավոր մարզչի այսօրվա մամուլի ասուլիսին: Թե ինչը կարող էր այդպիսի որոշում կայացնելու պատճառ դառնալ, ոչ ոք ոչինչ չի ասում:
Հայտնի է, որ հավաքականի ներսում հիմնական կազմ ընդգրկվելու հարցում տեւական ժամանակ հակասություններ կան մարզիչ Ջուլֆալակյանի, ըմբիշներ Կարապետ Չալյանի եւ Միհրան Հարությունյանի միջեւ:
Այդուհանդերձ, սպասենք Լեւոն Ջուլֆալակյանի այսօրվա մամուլի ասուլիսին: Եթե շշուկները ճիշտ են ու նա հրաժարական տա, հետաքրքիր է՝ ՀԱՕԿ-ը կընդունի՞ Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ տարի առաջ, նախապատրաստության վճռորոշ փուլում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ