Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված լողի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը մի ամբողջ շարք վիճակագրական ցուցանիշներ է բարելավել:
Արթուր Բարսեղյանը աշխարհի առաջնություններում երկու անգամ մտել է կիսաեզրափակիչ փուլ՝ 50 եւ 100 մետր ազատ լողաոճերում, մեկ անգամ եզրափակիչ՝ 100 մետր ազատ լողաոճում եւ երկու անգամ լրացրել Տոկիոյի օլիմպիական խաղերի «B» կարգի վարկանիշային նորմա:
Մեր լողորդներն առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել են այսքան մեծ կազմով՝ վեց լողորդ, ու առաջին անգամ հանդես են եկել 25 մրցաձեւում:
Հայաստանի լողորդներն աշխարհի առաջնությունում, ընդհանուր առմամբ, սահմանել են 10 ռեկորդ, որից 7-ը՝ ՀՀ ազգային ռեկորդ, 1-ը՝ պատանեկան եւ 2-ը՝ անձնական ռեկորդ:
Լողի Հայկական դաշնությունում մեր պատանի լողորդների մասնակցությունը 2019 թվականի աշխարհի պատանիների առաջնությանը գնահատում են բավարար եւ վերջին տարիներին կատարվող ճիշտ աշխատանքի արդյունք:
«Առավոտ» օրաթերթ
27.08.2019