Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի գործերը Սենթ-Լուիսում ընթացող Սինքվիլդի գավաթի խաղարկությունում գնալով վատանում են:
Ութերորդ տուրի 54-րդ քայլում Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչիից կրած պարտությունից հետո հայ գրոսմայստերը 3 միավորով նահանջել է վերջին հորիզոնական: Այսօր Արոնյանը սպիտակներով խաղալու է աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, որն իններորդ տուրից առաջ 4 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է իր համար անսովոր վեցերորդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ