Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված միջոցառումները:
Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Վանաձորի Թումանյան փողոցից բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Իսահակյան փողոցի 23-ամյա մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գոտկատեղից հայտնաբերվեց ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն