Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հանդիպել ենք հայտարարագրերով բոմժերի, բայց նայում ես, ասենք, շեյխերը կնախանձեն իրենց ապրելակերպին». Նաիրա Զոհրաբյան

Օգոստոս 26,2019 17:36

ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովում քննարկվում էր Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2020 ազգային ռազմավարությունը:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեց. «Հասկանալի է, որ հակակոռուպցիոն կոմիտեն կարեւորագույն ֆունկցիա է իրականացնելու եւ բացարձակ անկախ լինելու համար պիտի նորմալ աշխատավարձեր լինեն: Հակակոռուպցիոն կոմիտեի դատավորների աշխատավարձերը մնացած դատավորների աշխատավարձից տարբերվելո՞ւ են: Ես քաղաքական ռոմանտիզմից վաղուց դուրս եմ եկել եւ չեմ հավատում, որ միջինացված աշխատավարձ ստացողները բոլորը լինելու են սրբեր եւ զերծ են մնալու տարատեսակ գայթակղություններից, քննարկվե՞լ է, թե որքա՞ն է լինելու իրենց աշխատավարձը: Եվ հետո՝ այս մարմինը անդրադառնալո՞ւ է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերին, որովհետեւ մենք հանդիպել են հայտարարագրերով բոմժերի, բայց նայում ես, ասենք, շեյխերը կնախանձեն իրենց ապրելակերպին: Տվյալ պաշտոնյայի մինչեւ ո՞ր ազգակցական շրջանակն է ներառվելու, որպեսզի աբսուրդի էլ չհասցնենք, որովհետեւ մեր նախկին արդարադատության նախարարի՝ տիկին Հովհաննիսյանի հրապարակումը նայեցի մամուլում, որտեղ ասում է՝ այնպիսի տեսակետ կա, որ տվյալ պաշտոնյայի քարտուղարուհին, աշխատողը, վարորդը եւս պիտի հայտարարագիր ներկայացնի, մի հատ ոսկե միջինը հասկանանք»:

Նախարարը պատասխանեց, որ աշխատավարձերի հարցը ներառված է, ե՛ւ քննիչների, եւ դատավորների, ՏՏ ոլորտի մասնագետներ են հակված ունենալու, իսկ նրանք մասնավոր ոլորտում բարձր աշխատավարձ են ստանում, պետք է մեկ-երկու որակյալ մասնագետների ներգրավեն: Մի խնդիր էլ կա՝ մի քննչական մարմնի աշխատակիցների աշխատավարձը եթե շատ տարբերվի մյուս մարմնի աշխատավարձերից, չի լինի: Ինչ վերաբերում է պաշտոնյայի քարտուղարուհուց կամ վարորդից նույնպես հայտարարագիր վերցնելուն, նախարարն ասաց, որ առնվազն ծնողներ, երեխաներ, եղբայր-քույրերը, ովքեր ՀՀ-ում ունենք ռեզիդենտություն, հայտարարագիր տալու են. «Վարորդներ, գործավարների դեպքում գործ ունենք իրավիճակային հայտարարագրի մասի հետ: Եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կվերլուծի եւ որոշակի անհամապատասխանություն կհայտնաբերի, որ տվյալ պաշտոնատար անձը ձեռք է բերել անշարժ գույք, բայց գրանցել է վարորդի անունով այդ դեպքում հայտարարագիր կվերցվի նաեւ վարորդից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031