ՀՀ քննչական կոմիտեի կայքում հրապարակվել է «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած տեսահոլովակը: Ինչը քննադատությունների պատճառ է դարձել: 3D հոլովակում ներկայացվում են մեղմման եւ լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել Ամուլսարի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունը :
Այսօր ՀՀ քննչական կոմիտեի Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է քննչական մարմինը Լիդիան ընկերության պատրաստած տեսահոլովակը հրապարակել, տպավորություն է, թե կոմիտեն կողմ է հանքի շահագործմանը:
Պարոն Իվանյանն ասաց, որ այդ տեսանյութով ցանկացել են հանրությանն իրազեկել՝ ինչ ասել են այդ մեղմման միջոցները, եւ քննչական կոմիտեն որեւէ գնահատական չի տալիս այդ միջոցները լա՞վ են, թե՞ վատ են. «Այնտեղ նշվում է մեղմման միջոցների մասին, որ եթե կիրառեն այդ միջոցներն՝ ինչ է լինելու: Հանրությունը պետք է իմանա ինչի մասին է խոսքը: Որպեսզի կազմվեր այդ ամբողջ մոդելավորումը, դրա համար կպահանջվեր շատ երկար ժամանակ, մեկ ամսից ավելի»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ