Լրահոս
Օրվա լրահոսը

Լենա Նազարյանը արդարադատության նախարարին հիշեցրեց, թե ինչ է ասել վարչապետը պաշտոնյաների ունեցվածքի մասին

Օգոստոս 26,2019 17:07

Այսօր ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովում Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2020 ազգային ռազմավարության քննարկումն էր:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հիշեցրեց, թե կառավարության ծրագրում ինչ են գրել ու վարչապետն ինչպես է պատկերացրել հակակոռուպցիոն մարմինը. «Վարչապետը ներկայացրել էր կոռուպցիայի դեմ պայքարի նոր գործիք, դա արձանագրված է՝ չեմ հիշում՝ մեր նախընտրակա՞ն, թե՞ կառավարության ծրագրում, ըստ որի, ՀՀ-ում ցանկացած պետական պաշտոնյա եւ պետական պաշտոնին հավակնող յուրաքանչյուր մարդ պետք է Հայաստանում գործող լիազոր մարմնին տա նոտարական կարգով կնքված լիազորագիր, որ այդ մարմինը իր անունից աշխարհի ցանկացած կետից կարողանա փնտրել, գտնել եւ արձանագրել իր ունեցած գույքի ծավալը, տեղաբաշխումը եւ այդ մասին տեղեկացվի հանրությանը: Այդ գործիքը ներդրվելո՞ւ է թե՞ չէ»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ կառավարության ծրագրում այդ գործիքը կա. «Խնդիրը կայանում է նրանում, թե մենք այս առումով ինչ փոփոխություններ պետք է անենք: Հայտարարագրում առանձին տեղ է հատկացված լինելու արտասահմանյան բանկային հաշիվների համար, այսինքն,, հայտարարագրվելու են արտասահմանում բացվող բանկային հաշիվները: Լիազորագիրը մենք վերջնական տարբերակով հենց այդպիսի ձեւակերպմամբ կունենանք, թե չենք ունենա՝ չասեմ այս փուլում, բայց որ բովանդակային առումով այդ հանձնարարականը կկատարվի՝ կկատարվի անպայման: Լիազորագիրը միգուցե լավ է, բայց ինստիտուցիոնալ համակարգը պետք է աշխատի, մենք ֆինանսական հետաքննական քննիչներ չունենք, բավարար մասնագիտական պատրաստվածություն չկա, որոնք կարող են գործողությունների պլան իրականացնեն, միջազգային հարցումներ անեն՝ միջազգային մեր պայմանագրերի համապատասխան: Երբ որ ինստիտուցիոնալ համակարգը կունենանք աշխատող եւ կունենանք օպերատիվ տեղեկություններ, որ արտասահմանյան բանկային հաշիվ է առկա, կկարողանանք ճիշտ հարցում անել ու ճիշտ պատասխան ստանալ, որովհետեւ ես մտավախություն ունեմ, որ անգամ լիազորագրի առկայության դեպքում հարցումը կարող է մերժվել բանկի կողմից, որովհետեւ դա չի համապատասխանում կոնվենցիայի կանոնակարգումներին: Մենք հարցում անելիս պետք է կարողանանք բացատրել, թե ինչի՞ ենք անում այդ հարցումը, ինչպես է ստացվող ինֆորմացիան օգտագործվելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031