Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաների ուսանող երեխաների վարձերը, արտասահմանյան գործուղումների եւ արտասահմանյան հանգստի ծախսերը նույնպես հայտարարագրվելու են. Բադասյան

Օգոստոս 26,2019 16:47

Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2020 ազգային ռազմավարության քննարկումն է այսօր կազմակերպվել ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովում:

«Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեց. «Վերջերս Լիտվայում էինք, որտեղ ուսումնասիրում էինք, թե ինչպիսի հայտարարագրում են ներկայացնում, իրենք հայտարարագրում էին ոչ միայն ունեցվածքը, այլ նաեւ ծախսերը, կարող է կաշառք վերցնես առձեռն ու ծախսես ու հայտարարագրում դրա շարժը չի երեւում», ուստի հնարավոր չէ՞, որ Հայաստանում նույնպես ծախսերը հայտարարագրվեն»:

Նախարարն ասաց, որ գործողությունների ծրագրում դա նախատեսել են, հաջորդ ամիս պատրաստի նախագիծ կունենան, որով նախատեսվում է ուսանող երեխաների դեպքում նրանց վարձերի հայտարարագրումը, արտասահմանյան գործուղումների եւ արտասահմանյան հանգստի ծախսերի հայտարարագրումը, նաեւ հայտարարագիր ներկայացնող պարտականություն ունեցող անձանց շրջանակը կվերանայվի, պաշտոնյայի հետ համատեղ բնակվող անձինք են ընդգրկվելու: Այսինքն, գործողություների ծրագրում դա կա:

«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ ասաց. «Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման սկզբունքը ինձ համար մտահոգիչ է, ինչպես ենք ապահովելու ամբողջական անկախության եւ ինքնուրույնության սկզբունքը»:

Նախարարը պատասխանեց, որ նախատեսված հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի ընտրության այնպիսի չափանիշներ են ներդրել, որ նախ մրցույթային հանձնաժողովի կողմից ընտրվի, բայց վարչապետի կողմից կարող է նշանակվի առաջնային տարբերակով. «Հետագայում նախատեսում ենք ԱԺ-ի դերի ու մասնակցության ընդլայնում: Ընդունելի մոդելը աշխարհում, եթե ուզում ենք չքաղաքականացվի, մրցութային հանձնաժողովի ձեւավորումն է, որը կարող է ստուգել թեկնածուի բարեվարքությունը եւ մասնագիտական պատրաստվածությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031