Լրահոս
Օրվա լրահոսը

Որ դպրոցներն են «ռեկորդակիր» քիչ եւ շատ թվով առաջին դասարանցիներով

Օգոստոս 26,2019 16:33

Սեպտեմբերի 1-ը «յոթ սարերի» հետեւում չէ, եւ ըստ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում տեղ գտած տվյալների, օգոստոսի 26-ի դրությամբ արդեն պարզ է, թե Երեւանում առցանց համակարգով քանի առաջին դասարանցի է տեղավորվել տարբեր համայնքների կոնկրետ դպրոցներում:

Հետաքրքիր է պատկերը հատկապես ռուսական ուսուցմամբ դասարաններ ունեցող երեւանյան դպրոցներում: Օրինակ, Աջափնյակ համայնքի Ա. Բլոկի անվան թիվ 22 դպրոցում տարրական դպրոցի առաջին դասարանում 40 տեղից 40-ը լրացված է, ռուսերենով ուսուցմամբ դասարաններում էլ 35-ից` 35-ը: Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում (Արաբկիր համայնք) տարրական դպրոցի առաջին դասարանցիների համար նախատեսված 127 տեղերը լրացված են, ռուսերենով ուսուցմամբ դասարաններից էլ` 35-ից 35-ը, Ա.Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում (Կենտրոն համայնք) լրացված են առաջին դասարանցիների համար նախատեսված բոլոր 163 տեղերը, ռուսերենով ուսուցմամբ առաջին դասարանի համար նախատեսված ողջ 42-ը:

Աջափնյակ համայնքում գտնվող թիվ 156 դպրոցում եղած առաջին դասարանցիների համար նախատեսված 50 տեղերից այս պահին լրացված է ուղիղ կեսը, Մ. Մեծարենցի անվ. թիվ 146 դպրոցում 75-ից` 33-ը: Պ. Յավորովի անվ. թիվ 131 դպրոցում առաջին դասարանցիների համար նախատեսված բոլոր 163 տեղերը զբաղեցված են: Լ. Միրիջանյանի անվ. թիվ 155 դպրոցում եւս նույն պատկերն է` 188-ից 188-ում առաջին դասարանցիներ են ընդունվել:

Կենտրոն համայնքի Ստ.Շահումյանի անվ. թիվ 1 դպրոցում առաջին դասարանցիներին ընդունելու համար 75 տեղ կա, սակայն ընդամենը 33 առաջին դասարանցի է ընդունվել, Խ. Աբովյանի անվ. թիվ 2 դպրոցում բոլոր 108 տեղերը զբաղված են: Վ. Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցի ռուսերենով ուսուցմամբ 70 տեղերից 43-ն է զբաղված, հայերենով ուսուցմամբ 70 տեղերից` 37-ը: Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցում առաջին դասարան գնալու համար այս պահին դիմել է ընդամենը 18 երեխա` 50 տեղի hամար: Այլ է պատկերը Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, այստեղ առաջին դասարանցիների համար նախատեսված 100 տեղերն էլ զբաղված են:

Շենգավիթ համայնքում Դ.Դեմիրճյանի անվ. թիվ 27 դպրոցում այս պահի դրությամբ 213 տեղից զբաղված է ընդամենը 37-ը, Մ. Գորգիսյանի անվան թիվ 158-ում 88-ից 84-ը, Սախարովի անվան թիվ 69 դպրոցի ռուսերենով ուսուցմամբ դասարանների 35 տեղից 25-ը, հայերենով ուսուցմամբ դասարաններից 65-ից` 41-ը:

Նուբարաշեն համայնքի դպրոցները առաջին դասարանցիների ընդունելության առումով լավ վիճակում են, մասնավորապես Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցում 75 տեղից 74-ը զբաղված է, թիվ 175-ում 80 տեղից 65-ն է զբաղված:

Էրեբունի համայնքի թիվ 45 դպրոցի` առաջին դասարանցիների համար նախատեսված բոլոր 90 տեղերը զբաղված են, Ն.Վ. Գոգոլի անվան 35 դպրոցի 148 տեղից 146-ը եւս, նաեւ նույն դպրոցի ռուսերենով ուսուցմամբ դասարանների 29 տեղից 26-ը, Մ. Մխոյանի անվ. թիվ 68 դպրոցը կարող էր ընդունել 100 առաջին դասարանցի, սակայն հայտագրվել է ընդամենը 21-ը, Տերյանի անվան թիվ 6 դպրոցում բոլոր 105 տեղերը լրացված են:

Նշենք, որ տվյալ համայնքներն ու դպրոցներն ընտրել ենք պատահականության սկզբունքով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031