Լրահոս
Օրվա լրահոսը

Անցումային արդարադատության փուլը մոտենում է. «Այսօր կամ վաղը կհրապարակենք դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը». Բադասյան

Օգոստոս 26,2019 16:13

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքների փոփոխությունների փաթեթով նախատեսվում է դատական համակարգի բարեփոխումները, այսպես ասած՝ վեթինգը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր հանրային քննարկումների փուլն ավարտում են, կունենան լրամշակված տարբերակը, որը կուղարկեն Վենետիկի հանձնաժողով՝ փորձագիտական գնահատականի, քանի որ մայիսին նման պայմանավորվածություն են ունեցել. «Ինչ վերաբերում է անցումային արդարադատության ճանապարհային քարտեզին, այսօր կամ վաղը կհրապարակենք դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը, որտեղ կա նաեւ անցումային արդարադատությունից հատված»:

Դիտարկմանը, որ քննադատություններ կան Դատական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված, մասնավորապես՝ ՍԴ դատավորների մասով՝ ժամանակից շուտ թոշակի անցնելու, աշխատավարձ ստանալու հարցով եւ այլն, հետեւե՞լ եք քննադատություններին ու հնարավո՞ր է որոշակի փոփոխություն՝ նախարարը պատասխանեց. «Հետեւել ենք քննադատություններին, այդտեղ այդ ձեւակերպման մեջ տեխնիկական վրիպակ կա՝ աշխատավարձ կենսաթոշակ տերմինների օգտագործման հետ կապված, դա, իհարկե, կշտկենք, բայց գաղափարից չենք հրաժարվել: Դա նորմալ, միջազգային պրակտիկայում ընդունված գաղափար է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031