Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով, հոկտեմբերի 4-ից 13-ը Շտուտգարտում կայանալիք աշխարհի առաջնությունը մեր մարմնամարզիկների համար տարվա գլխավոր մեկնարկն է եւ, փաստացի, օլիմպիական ուղեգրեր նվաճելու միակ հնարավորությունը, քանի որ մեր մարզիկները անվտանգության նկատառումներով բաց են թողել աշխարհի գավաթի խաղարկության ութ փուլերից Բաքվում անցկացված երկու փուլերը, եւ ֆինանսների սղության պատճառներով՝ Ավստրալիայի Մելբուռն քաղաքում կայացած երկու փուլերը:
Շտուտգարտում հանդես կգան Արթուր Դավթյանը (բազմամարտ), Հարություն Մերդինյանը (նժույգ թափ) եւ Արթուր Թովմասյանը (օղակներ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ