Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնվենցիայով պետությունը չի ճանաչի միասեռականների ամուսնությունը, իսկ իրենք համատեղ կապրեն, թե չեն ապրի՝ իրենց գործն է». Ռուստամ Բադասյան

Օգոստոս 26,2019 15:55

Այսօր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի մասին՝ ասաց. «Ի սկզբանե պարզ էր, որ գրեթե շանս չկա, որ այս տարի այդ կոնվենցիան ԱԺ կհասնի: Մենք Վենետիկի հանձնաժողով ենք դիմել, որ որոշակի հարցերի հետ կապված պարզաբանումներ ստանանք, այսինքն, հնարավոր չէր, որ ինքը գար ԱԺ: Այսինքն, այն մեկնաբանությունները, քննադատությունները, որ սպասեք, եւ այլն…ի սկզբանե պարզ էր: Մինչեւ Վենետիկի հանձնաժողովից ստանանք, իսկ դա կլինի հոկտեմբերին, մինչեւ կառավարությունում քննարկենք, ՍԴ դիմենք, դա ահագին պրոցես է, որը պետք է անցնի»:

Նախարարն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովին դիմել են, որովհետեւ որոշ դրույթների հետ կապված որոշակի ուժեր որոշ տրամադրություններ են առաջացրել. «Որպեսզի հստակ լինի, թե որ դրույթն ինչի մասին է, դիմել ենք: Խոսքը այն դրույթների մասին է, որոնք վերաբերում են ընտանիքի կազմին»:

Դիտարկմանը, որ կոնվենցիայի մեջ ձեւակերպում կա, որտեղ ասվում է, թե յուրաքանչյուր խոցելի խմբի սեռական իրավունքները պիտի պաշտպանվի ու նշված չի՝ խոցելի կնոջ, խոցելի տղամարդու, ինչի տակ նաեւ հասկացվում է միասեռականը՝ նախարարը պատասխանեց. «Խոցելի խմբի մեջ կարող է հղի կին լինել, կարող է նաեւ միասեռական լինել, այսօրվա օրենսդրությամբ թույլատրվո՞ւմ է միասեռականի բռնության ենթարկել: Օրինակ, որ բռնության ենթարկվի, ինքը դիմի ոստիկանություն, ասելու են՝ միասեռական ես, մենք քեզ չե՞նք պաշտպանելու»:

Հարցին՝ ինչո՞ւ եք բացառում, որ միասեռականները կարող են ամուսնություն կնքել, ընտանիք կազմել՝ Բադասյանը պատասխանեց. «Պետությունը չի ճանաչի, այդ կոնվենցիայով որեւէ բան չի փոխվում, որպեսզի պետությունը ճանաչի նման ամուսնությունը, իսկ իրենք համատեղ կապրեն, թե չեն ապրի՝ իրենց գործն է»: Նախարարը վստահեցրեց՝ միանշանակ բացառում է, որ կոնվենցիան նման հնարավորություն է տալու նույնասեռականների ամուսնությունը ճանաչել:

Հիշեցնենք, որ 11 երկիր չի վավերացրել Ստամբուլյան կոնվենցիան:

Բադասյանն ասաց, որ անձամբ իր տեսակետն այս է. «Ընտանիքը տղամարդու եւ կնոջ միությունն է, ընտանիքը պետք է շարունակի լինել տղամարդու եւ կնոջ միություն: Երեխաներին որդեգրել կարող են միայն պետության կողմից ճանաչված ընտանիքի անդամերը, այսինքն՝ տղամարդ ու կին միության ընտանիքի անդամները: Դա է իմ դիրքորոշումը, նաեւ այն, որ բռնությունը կանանց եւ կենցաղային բռնությունը ցանկացած անձի դեմ պետք է արժանանա համապատասխան քննության, բռնությունը ցանկացած անձի դեմ արգելվում է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Levon says:

    …իսկ իրենք համատեղ կապրեն, թե չեն ապրի՝ իրենց գործն է: Կարող եք՞ նշել մի հանցանք որը աշխարհում կամ ՀՀ-ում կատարել է որևէ միասեռական աղջիկ կամ տղա: Օրինակ բանակից գողանալ կամ պետությունն ու մի ողջ ժողովրդին թալանել, նման բաներ արել են՞ իրենք: Կամ մարդ վառել են՞: Ավելի քաղաքակիրթ չի լինի՞ որ ուղղակի կենտրոնանաք ամեն մի մարդու ներուժի վրա ու այդ մարդուն դիտարկեք որպես հնարավոր հարկ վճարող, ներդրող, արվեստագետ, զինվոր, սպորտսմեն, բժիշկ, ծրագրավորող, կամ էլ ուղղակի ՀՀ քաղաքացի: Վերջ տվեք նախկինների ֆաշիզմին ու համարձակություն ունեցեք լինել պետական գործիչ որը ոչ թե թիրախավորում է այլ պաշտպանում է բոլոր ՀՀ քաղաքացիների իրավունքները հավասարապես: Դեմ եք ԼԳԲՏ անձանց՞, դե կխնդրեմ ստուգել ՀՀ-ում գրանցված բոլոր միջազգային բրենդերն ու ընկերությունները և ճշտել ում սեփականատերերն են նույնասեռական ու խնդրել չգալ Հայաստան: Խնդրում եմ նաև վարչապետին ու նախագահին արգելել նույն սեղանի շուրջ նստել ԼԳԲՏ երեվի ամենամեծ ակտիվիստներից մեկի, Էլտոն Ջոնի հետ, խնդրում եմ չհպարտանալ Փառաջանովի արվեստով, արգելել ԼԳԲՏ գրականություն ՀՀ խանութներում: Կամ պաշտպանեք կամ էլ մի պաշտպանեք: Կամ որ դեմ եք , գոնե տարրական քաղաքավարիություն ունեցեք խոցելի անձանց մասին ավելի հարգալից խոսել: Պետք չեն մեզ ոչ նույնասեռական ամուսնություններ ոչ էլ ինչ որ շքերթներ: Ուղղակի հնենց արեք որ բոլորը ազատ ու հանգիստ կարողանան քայլեն փողոցում: Դա արդեն մեծ բան կլինի

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031