Հայաստանում քրեական գործ են հարուցել «ծառայության մեջ անփույթ վերաբերմունքի» գործով՝ ռուսական ընկերության մասնակցությամբ սպառազինության մատակարարման տենդերի տապալման պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մայիսին Հայաստանի ՊՆ-ն իր պատմության մեջ առաջին անգամ մի քանի միլիոն դոլարի ռազմատեխնիկայի մատակարարման մրցույթ էր հայտարարել: Որակավորման չափանիշները բավարարել հաջողվել էր միայն ռուսական ORSIS ընկերությանը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տենդերը փակել են առանց պատճառները բացատրելու: ORSIS-ը դիմել էր վերաքննիչ հանձնաժողով և իրավաբանի, որն իր շահերն էր պաշտպանում Հայաստանում, որի արդյունքում հայց էր ներկայացվել: Կատարվածի մասին տեղեկացվել էր նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդը:
Հայաստանի ՊՆ-ից հաստատել են քրեական գործ հարուցելու մասին տեղեկատվությունը:
Կարդացեք նաև
«Ամբողջ լրացուցիչ տեղեկատվությունը կտրամադրվի քննչական մարմինների աշխատանքների ավարտին»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը գործակալությանը:
«Գերատեսչությունից հայտարարել են, որ մենք չենք տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը, ինչը իրականությանը չի համապատասխանում: Որից հետո մենք մի քանի շաբաթվա ընթացքում տվել ենք այն ամբողջ տեղեկատվությունը, որը պաշտոնապես խնդրել են ՊՆ-ն մեր ներկայացուցչից: Արդյունքում մեզ հայտարարեցին, որ իբր մենք չենք ներկայացրել որոշ հանձնման-ընդունման ակտեր»,- պատմել է ORSIS-ի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը սպառնում է Հայաստանում փամփուշտի գործարանի կառուցմանը: Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը կստեղծվի ռուսական ներդրումներով, խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին էր:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ