Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Սիսի կաթողիկոսարանի թեման կրկին քննարկվում է Թուրքիայում. Ermenihaber.am

Օգոստոս 26,2019 14:03

Թուրքական «haberler.com» լրատվական կայքն անդրադարձել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության կողմից ներկայում Թուրքիայի Ադանայի նահանգում գտնվող պատմական Սիսի (Քոզան-Kozan) կաթողիկոսարանի վերադարձի շուրջ տեղի ունեցող դատական գործընթացներին։

Հոդվածում նշվում է, որ 2015 թվականի մայիսի 28-ին Կիլիկիայի հայոց կաթողիկոսությունը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան Սիսի կաթողիկոսարանը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությանը վերադարձնելու պահանջով։ Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը մերժել է հայցը, հայկական կողմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Թուրքական կայքի պնդմամբ` տևական դադարից հետո փաստաբաններն այս անգամ դիմել են Թուրքիայի Քոզան քաղաքի ընդհանուր իրավասությունների 2-րդ ատյանի դատարան կաթողիկոսարանի վերադարձի հարցին դարձյալ ընթացք տալու նպատակով։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031