Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթը

Օգոստոս 26,2019 13:04

Օգոստոսի 26-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթը՝ կապված «Սկրիպալների գործի հետ»: Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ վկայակոչելով ԱՄՆ դաշնային կառավարության պաշտոնական ամսագիրը:

Նոր պատժամիջոցները ենթադրում են, որ ամերիկյան բանկերը չեն կարողանա մասնակցել սուվերեն պարտքի առաջնային վաճառքին ոչ ռուբլով և ոչ ռուբլով վարկեր տրամադրել Ռուսաստանի կառավարությանը: ԱՄՆ-ը նաև կխոչընդոտի Ռուսաստանին ֆինանսական կամ տեխնիկական օգնություն տրամադրել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից:

Այդ սահմանափակող միջոցները կգործեն առնվազն 12 ամիս:

«Սկրիպալների գործով» Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջին փաթեթն ուժի մեջ է մտել մեկ տարի առաջ: Այն նախատեսում է երկակի նշանակության ապրանքների մատակարարումների արգելք:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031