Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուլսարի շահագործումից հետո տեղում կարելի է լճակով հանգստի գոտի հիմնել»

Օգոստոս 26,2019 14:00

«Մանրակրկիտ քննված ու ուսումնասիրված կարծիք է այն, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը ջրային պաշարներին, այդ թվում՝ Սեւանին, վնաս չի հասցնի»,-«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Ամուլսարի շահագործման խնդրին՝ այսպիսի տեսակետ է հայտնում երկրաբան Գրիգոր Մուղսի-Հովեյանը:

«Կուզենայի շեշտել՝ եթե կարծիք կա, որ հնարավոր է՝ ջրային պաշարները վնասվեն, ապա, հավատացեք, դրանք մասնավոր եւ ոչ հիմնավոր կարծիքներ են»,-ասում է նա:

Ըստ Գրիգոր Մուղսի-Հովեյանի՝ «Լիդիան Արմենիա»-ի ուսումնասիրությունների հիման վրա է նման եզրակացություն տրվել. «Հենց այնպես նման բան չէին ասի: Դրանք շատ հիմնավոր ուսումնասիրություններ են, փաստարկներ, լաբորատոր նմուշներ, որոնք ֆինանսներ արժեն: Հանքի շահագործման նախագծի բնապահպանական մասը բոլոր-բոլոր հարցերի պատասխանները նախատեսում է»:

Երկրաբանը նշեց՝ հարգում է «Էլարդ» ընկերության՝ Ամուլսարի հարցով փորձագիտական եզրակացությունը, որ մանրակրկիտ եւ օրինական է համարում:

Ինչ վերաբերում է գնահատականներին, որ Ամուլսարի շահագործմամբ Ջերմուկը կկորցնի առողջարանային քաղաքի գրավչությունը, մեր զրուցակիցը նկատեց՝ աշխարհում շատ են հանքերը, որոնք բնակավայրերի մոտ են գտնվում. «Նույն կերպ, որոշ դեպքերում, օրինակ, Կանադայում եւ ԱՄՆ-ում, հանքերը շահագործվելուց հետո վերածվում են հանգստի գոտիների: Եթե օդը չի աղտոտվում, իսկ հողը չի վարակվում, հանքից մնացած տեղանքը (առաջացած փոսը) վերածվում է արհեստական լճի, որում ձկներ են աճեցվում, տուրիստական նավակներ վարձակալվում… ինչո՞ւ պետք է Ջերմուկը տուժի: Գուցե զբոսաշրջիկներից մեկը ցանկանա գնալ Ամուլսարի հանքավայրը դիտել, չէ՞ որ այսքան անհանգստություն եղավ… այսքանից հետո, կարծում եմ, Ամուլսարը շահագործվելու է որպես աշխարհի ամենաօրինական հանքերից մեկը՝ իր շահագործման գրագիտությամբ, մաքրությամբ, բնապահպանական տեսանկյունով:  Վստահ եմ՝ Ամուլսարն աշխարհի մակարդակով լինելու է օրինակելի հանք»:

Գրիգոր Մուղսի-Հովեյանը կարծիք հայտնեց, որ Ամուլսարի դեպքում էլ կարելի է արդեն իսկ շահագործված հանքի տեղում հետագայում իր մատնանշած օրինակով լճակ հիմնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անուշ Կարապետյան says:

    Զավեշտալի կարծիք է հայտնում սույն երկրաբանը:

  2. Միգուցե արժեր զբոսաշրջիկներին տանել Քաջարան,ՂԱփան,Ագարակ,Ալավերդի ,թող մարդիք հիանան բաց հանքերից անվերադարց այլանդակված հսկայական հրաշք տարածքներով:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031