Շախմատի միջազգային ֆեդերացիան իր լիազորությունների շրջանակում նախաձեռնել է հետաքննություն՝ պարզելու, թե ում պատճառով է մեր շախմատիստուհին՝ Մարիա Գևորգյանը, զրկվել այս օրերին Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցելու հնարավորությունից:
Ուրախ եմ, որ ՖԻԴԵ-ի տարածած հայտարարության մեջ նաև անդրադարձ է արվել սպորտի առաքելությանն ու սկզբունքներին։
«ՖԻԴԵ-ն հիմնադրվել է «Մենք մի ազգ ենք» կարգախոսի գաղափարախոսությամբ. մենք մի ընտանիք ենք: Խտրականությունը, հիմնված ռասսայական, կրոնական, էթնիկ կամ ազգային հողի վրա, ոչ միայն դեմ է ՖԻԴԵ-ի քաղաքականությանը, այլ նաև սպորտի հիմնարար սկզբունքներին: Չե՛նք հանդուրժելու: Եթե հետաքննությունը պարզի, որ մարզիկի իրավունքները ոտնահարվել են, կամ նա զրկվել է մրցաշարին մասնակցելու հնարավորությունից ազգային պատկանելության պատճառով, ապա կկիրառվեն ամենախիստ պատժամիջոցները` համաձայն ՖԻԴԵ-ի օրենսդրության»։
Մխիթար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՍՓՅՈՒՌՔԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/750237012108098?__xts__[0]=68.ARCaGsnloRyr_gJD5fvJQoZ7oegslciRmqCH57HTxoSFA0-MWf0ylXpvdsZ2IRXkCkTjpZwl7sJ5g61aJcrLYvsoqJaNJs_5dr_5w8vbkqSPk7tuxlhOQdSKRBQLlNlp3OWVRmbczoHfeeVJaslC71bR0LQp1BpBkXBUKJ_nx6f9Eupr_MWjX1Xp5m-11MFilaS_liMyBVjUXDaYns7HTtAHD7tFGyPC0c6VhpHBkhtGIJlF5NbawTeVlNWxGG0-7QzEjLG7oKAO8ZZF2GgAjpFjfC2JorwCMySruI-oqHtiqrwLBxDnixYvmFwdIByjuRwm5IlOSQM0WpRrY4o&__tn__=-R