Լողի Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները Հունգարիայի մայրաքաղաքում անցկացված աշխարհի պատանիների առաջնությունում: Վերջինը լողուղյակ մտավ մեր լողորդների առաջատար Արթուր Բարսեղյանը, որը նախորդ օրը 100 մետր ազատ լողաոճում ութ ուժեղագույնների հետ մտել էր եզրափակիչ:
Շնորհալի լողորդն այսօր 0.50.03 արդյունքով եզրափակչի ութ լավագույն լողորդների պայքարում եզրագիծը հատեց յոթերորդը: Այսպիսով, Հայաստանի լողորդները ավարտեցին մրցելույթները Բուդապեշտում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ