«Լավ հիմա թողեմ գնամ, թողեք նստեմ էլի, ոտքերս ցավում են, սաղ գիշեր ստեղ եմ եղել։ Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա» պատիվ տամ»,-այսպես արձագանքեց լրագրողների հարցերին Մալաթիա մոլի սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը երեկվանից մասնակցում է մոլում բռնկված հրդեհաշիջման աշխատանքներին:
Հարցին՝ երեկ դժգոհում էր փրկարարների աշխատանքից, պարոն Ալեքսանյանն ասաց՝ շատ գոհ եմ հրշեջների աշխատանքից. «Ես երեկ չեմ դժգոհել, թե դուք ոնց եք հասկացել, որ դժգոհել եմ։ Շատ նորմալ մեր փրկարար ժողովուրդը աշխատում են, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ»:
Պարոն Ալեքսանյանը հերքեց տեղեկությունը, թե հրդեհի ժամանակ ինքն աշխատողներին հորդորել է պահեստի իրերը դուրս հանել. «Նախ այդ ապրանքներն իմը չեն, «Վեգայինն» են: Ես այստեղ ապրանք չունեմ, ես ո՞նց կարայի ուղարկեի կրակի բերան»,-ասաց Սամվել Ալեքսանյանը՝ վստահեցնելով, որ «Վեգան» իրենը չէ, Յուրայինն է («Վեգա» ընկերության հիմնադիր, խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն Յուրի Աֆրիկյան). «Շենքն է իմը, դրա համար եմ էստեղ»:
Կարդացեք նաև
Սամվել Ալեքսանյանն ասաց, որ դեռ չգիտի՝ որն է եղել հրդեհի պատճառը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ