Լրահոս
Օրվա լրահոսը

Լցոնած պղպեղներ

Օգոստոս 25,2019 14:30

Համեղ, գեղեցիկ, օգտակար այս բուսական ուտեստը կհավանեն ոչ միայն բուսակերները, այլեւ մսակերները:

Անհրաժեշտ մթերքները

Թարմ պղպեղ- 1 կգ

Սոխ- 3-4 գլուխ

Գազար-4-5 հատ

Սխտոր-4-5 պճեղ

Պահածոյացված եգիպտացորեն- 1 տուփ

Մաքրած եւ կտրատած լոլիկներ- 4-5 հատ (կարելի է փոխարինել 400-500 գրամ լեչոյով)

Բուսական յուղ- 5-6 ճաշի գդալ

Քացախ-3 ճաշի գդալ

Չոր կանաչի եւ համեմունքներ-ըստ ճաշակի

Թարմ կանաչի- մի քանի ճյուղ

Պանիր- 150 գրամ (ցանկացած տեսակի, այդ թվում՝ լոռի կամ չանախ)

Պատրաստման եղանակը

Պղպեղները կարող եք լցոնել ինչպես թարմ վիճակում, այնպես էլ՝ նախապես խորոված: Կարող եք լցոնն ավելացնելուց հետո վրան պանիր դնել՝ ջեռոցը դնելուց առաջ, կարող եք այդ պահը բաց թողնել:

Բուսական յուղի մեջ տապակեք սոխերը: Եթե տարբեր տեսակի սոխ ունեք, սկզբում կարմիրը տապակեք, ապա՝ սպիտակը, վերջում՝ պրասը: Երբ սոխը բավականին տապակված լինի, ավելացրեք սխտորը, ապա՝ քերած գազարը: Եթե ունեք դդմիկ կամ սմբուկ, կարող եք դրանք էլ ծղոտաձեւ կտրատել եւ ավելացնել բանջարեղենին: Բանջարեղենի տապակվելուց հետո, ավելացրեք չոր համեմունքները, չորացրած կանչիները, քացախը, վերջում՝ պահածոյացված եգիպտացորենը եւ թարմ կանաչին: Կրակից վերցրեք եւ թողեք մի փոքր հովանա:

Թարմ պղպեղների գլխիկները կտրեք, մեջտեղից գրպանիկի պես կտրվածս արեք, լցոնը տեղադրեք եւ դրեք 200 աստիճան տաքացրած ջեռոցը 20-25 րոպեով:

Եթե խորոված պղպեղներ եք լցոնելու, կեղեւահանեք, լցոնեք, վրան մի կտոր պանիր դրեք ու կրկին դրեք ջեռոցը՝ 10-12 րոպեով:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031