Հայաստանի պատանի լողորդները շարունակում են հաջող մրցելույթներ ունենալ եւ ազգային ռեկորդներ թարմացնել Բուդապեշտում ընթացող լողի պատանիների աշխարհի առաջնությունում: Սակայն այսօրվա հերոսը Արթուր Բարսեղյանն է, որը 100 մետր ազատ լողաոճում 0.49.96 արդյունքով ոչ միայն Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց, այլեւ 6-րդ տեղով մտավ եզրափակիչ:
Արթուր Բարսեղյանն առաջին անգամ չէ, որ իր տարիքային խմբում տեղ է զբաղեցնում աշխարհի լավագույնների շարքում: Անցած տարի նա Արգենտինայում անցկացված պատանեկան օլիմպիական խաղերում նույնպես ութ ուժեղագույնների շարքում մտել էր եզրափակիչ, սակայն այնտեղ եզրագիծը հատել էր վերջինը:
Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանն Aravot.am-ին համոզմունք հայտնեց, որ եթե Արթուրը հասցնի լիովին վերականգնվել, ապա վաղը, հնարավոր է, պայքարի աշխարհի առաջնության մեդալի համար:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ