Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

5500-ից ավելի հայեր ունեցող Նովոչերկասկը Գյումրու տոնին ընդառաջ դարձավ քույր քաղաք

Օգոստոս 24,2019 22:00

Գյումրու տոնին մասնակցելու է եկել նաև Ռուսաստանի Դաշնության Նովոչերկասկ քաղաքի քաղաքապետ Իգոր Զյուզինը։ Նրա ու Գյումրու Սամվել Բալասանյանի միջև այսօր կնքվեց համաձայնագիր, ըստ որի՝ այս երկու քաղաքները հռչակվում են քույր քաղաքներ։ Նշենք, որ Նովոչերկասկը Ռոստովի մարզում է, այն գտնվում է Դոնի Ռոստովից 25 կիլոմետր հեռավորության վրա, համարվում է Դոնի կազակության մայրաքաղաքը։

Իգոր Զյուզինը, շնորհավորելով Գյումրու տոնը ու խոսելով Գյումրու հետ արդյունաբերական, կրթական, սպորտային, մշակութային, զբոսաշրջության ոլորտներում  հնարավոր արդյունավետ համագործակցության մասին, նշեց, որ իրենց մոտ մեծ թվով կազակներ են բնակվում։

Նա նաև շեշտեց, որ հայկական համայնքը իր մեծությամբ թվով երկրորդն է Նովոչերկասկ  քաղաքում․ հայերը 5500-ից ավելի են ու մեծ դիրք են զբաղեցնում այնտեղ․ կան նաև պատվավոր քաղաքացիներ։

Նրան ուղեկցում էր պատվավոր քաղաքացիներից մեկը՝ հայ համայնքի ղեկավարը, որը տեղեկացրեց, թե հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին՝ մեծ ներդրում է կատարել Ծաղկաձորում։

Թե ինչպես է ապրում հայ համայնքը Նովոչերկասկում, ինչ են անում հայապահպանության համար, այս մասին՝ ավելի ուշ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031