Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանի ընդունած սահմանադրությունով որոշում կայացնելու ժողովրդի իրավունքը բռնազավթվել է». Տիգրան Մարտիրոսյան

Օգոստոս 24,2019 21:42

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը Ազատության հրապարակում հավաքված մարդկանց տեղեկացրեց, որ այսօրվա քայլերթով աջակցություն են հայտնում ջերմուկցիներին, միեւնույն ժամանակ ցանկանում են օգնել կառավարությանը՝ «Լիդիանի» գործունեությունը դադարեցնելու հարցում ճիշտ լուծումներ գտնել:

Նախաձեռնության անդամ, ծրագրավորող Տիգրան Մարտիրոսյանը նաեւ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության Հռչակագրի 7-րդ կետում նշված է, որ Հայաստանի հողը, ջուրը, ընդերքը ժողովրդի սեփականությունն է: «Այստեղից բխում է, որ հողի, ջրի, ընդերքի վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն ուղիղ ժողովրդավարական միջոցներով՝ Հայաստանի ժողովրդի ձայնը հաշվի առնելով: Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ընդունված սահմանադրությունում նշված է, որ ընդերքը, ջուրը, հողը պետության սեփականությունն է:

Մի կողմից պետությունն էլի ժողովուրդն է, սակայն այս դեպքում որոշում կայացնելու որոշումը տրվում է պաշտոնյաներին: Այստեղից էլ կարելի է եզրահանգում անել, որ ժողովրդի սեփականության նկատմամբ որոշում կայացնելու իրավունքը բռնազավթվել է: Թեեւ կարող են հակադարձել, թե ժողովուրդն ընտրում է ղեկավարություն եւ որոշելու իրավունքը փոխանցում է ղեկավարությանը, սակայն ամեն դեպքում, ժողովուրդը պատանդ չէ իր ընտրած կամ չընտրած՝ ղեկավարության ձեռքում եւ, կարծում եմ, ընդերքի ռեսուրսների  հետ կապված ժողովրդի ձայնը պետք է լինի ոչ թե ղեկավարների միջոցով, այլ ուղղակի ժողովրդավարական մեխանիզմներով, ասենք՝ հանրաքվեով»,-ասաց նա:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031