Այսօր ժամը 13:00-ի սահմաններում հրդեհ է բռնկել Կապանի տարածաշրջանի Չափնի եւ Սևաքար բնակավայրերի հարակից տարածքում։ Այրվում է բուսածածկույթ տարածք։ Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության մի քանի մարտական հաշվարկ, «Հայանտառի» Կապանի մասնաճյուղի անձնակազմը, որոնց միացել են նաև զինվորականներ և գյուղացիներ։
Հաշվի առնելով հրդեհի՝ մեծ արագությամբ տարածվելու հանգամանքը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը օպերատիվ կերպով միացել է հրշեջաշիջման աշխատանքներին՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկա և անձնակազմ:
Այս պահին դեպքի վայրում են կոմբինատի Բելազ մակնիշի թվով երեք ջրցան մեքենա, երեք ջրցան Կամազներ, երեք բեռնիչ մեքենա և երկու էվակուատորներ: Հրդեհի ծավալները դեռևս պարզ չեն, ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները հրդեհի տարածում կանխելու և հնարավորինս արագ մարելու համար:
Կարդացեք նաև
ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ
https://www.facebook.com/415095045630630/photos/pcb.696615637478568/696614967478635/?type=3&theater