Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են Ամուլսարի գործով «ԷԼԱՐԴ»-ի փորձաքննությունն իրականացրած մասնագետները

Օգոստոս 24,2019 16:18

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունն Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ ՀՀ քննչական կոմիտեն օգոստոսի 23-ի ամփոփ տեղեկանքով հրապարակել է որոշակի տվյալներ՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ ՔԿ վարույթում քննվող քրեական գործի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ դեռեւս 2018թ. հուլիսին հարուցվել է քրեական գործ՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ:

Տեղեկանքում ասվում է, որ 2019թ. մարտի 18-ին քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Վերջիններս ձեռնամուխ են եղել փորձաքննության իրականացմանը: Տեղեկանքում հրապարակվել են նաեւ ELARD ընկերության փորձագետների անունները:

  1. Րիկարդո Խուրի. նախագծի համակարգող: Ամերիկյան համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան բնապահպանական և ջրային ռեսուրսների ինժեներիայի ոլորտում և ունի ավելի քան 22 տարվա աշխատանքային փորձ շրջակա միջավայրի և սոցիալական կառավարման ոլորտում, ինչպես նաև աշխատել է տարբեր ոլորտներում, ինչպիսին են էներգետիկան, հանքարդյունաբերությունը, արտադրությունը, շինարարությունը և ենթակառուցվածքները նորագույն տեխնոլոգիաներով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հետ կապված դասընթացներ։ Բացի այդ, նա փորձառու է բազմաբնույթ կարգապահական թիմերի ղեկավարման և բարդ ծրագրերի իրականացման ոլորտում։
  2. Նիդալ Ռաբահ. առաջատար հիդրոերկրաբան, գիտությունների թեկնածու: Ունի ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ և հսկայական փորձ էներգետիկայի, նավթաքիմիայի, արդյունաբերական և առևտրային օբյեկտների, օդանավակայանների, հանքերի և աղբավայրերի շրջակա միջավայրի բարելավման լայնամասշտաբ ծրագրերի պլանավորման, մշակման և կառավարման ոլորտում՝ տարբեր կարգավորիչ ծրագրերի շրջանակներում։ Նա ղեկավարել է մի շարք վերականգնողական և տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ: Նրա փորձը ներառում է պահեստավորման համակարգերի նախագծում և իրականացում, ինչպես նաև պայմանական և նորարարական տեղում վերականգնողական և ջրի մաքրման տեխնոլոգիաներով աշխատանք: Նա մշակել է ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման և տեղափոխման մոդելներ և վերահսկել է առաջադեմ բնութագրման մեթոդների կիրառումը, այդ թվում՝ բարձրորակ գծային գործիքներ, դատաբժշկական վերլուծություն և ուսումնասիրություններ: Դոկտոր Ռաբահը աշխատում է որպես բնապահպանական և բնական ռեսուրսների վնասման հետ կապված պահանջների գծով դատավարության փորձագետ:
  3. Դեյվիդ Հեյ. առաջատար երկրաբան, երկրաքիմիկոս, գիտությունն երի թեկնածու: Դոկտոր Դեյվիդ Հեյը 38 տարվա աշխատանքային փորձ ունեցող երկրագիտնական է, այդ թվում՝ փորձառու է հանքարդյունաբերական նախագծերի լայնածավալ աշխատանքի իրականացման հարցում: Նա երկրաբանական, 15 հիդրոերկրաբանական, աշխարհաքիմիական և երկրաֆիզիկական փորձաքննություն պահանջող ծրագրերի գծով ավագ վերլուծաբան, մոդելավորող, խորհրդատու և վերանայող է:
  4. Ռոբերտ Սթենֆորդ. թափոնների կառավարման փորձագետ, գիտությունների թեկնածու: Նա ունի ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ, այդ թվում՝ վտանգավոր թափոնների մշակման և բնապահպանական վերլուծության ավելի քան 20 տարվա փորձ: Նա փորձառու է թափոնների մաքրման առանձնահատկությունների, գնահատման, վտանգավոր թափոնների, մասնավորապես՝ ծանր մետաղների վերականգնողական տեխնոլոգիաների մշակման և կիրառման ոլորտում, ինչպես նաև ջրի և կեղտաջրերի աղտոտիչների վերականգնման մեթոդների մշակման և իրականացման ոլորտում։
  5. Ռամեզ Քայալ. ավագ երկրաբան, անկախ փորձագետ: Ունենալով ավելի քան 35 տարվա փորձ՝ պարոն Քայալը ճանաչված երկրաբան է ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքում և Կասպից ծոցի երկրներում՝ երկրաբանական և հիդրոերկրաբանական գնահատականներ իրականացնող ապացուցված փորձով: Նա ղեկավարել է խոշոր երկրաբանական և հիդրոերկրաբանական գնահատման գործընթացները, այդ թվում՝ գեոդեզիական երկրաբանական մոդելների և ստորերկրյա թվային մոդելների մշակումը։ Նա աջակցել է թիմին՝ ջրի պաշարների և երկրաբանության վրա ազդեցությունների գնահատականները վերանայելու հարցում:
  6. Ալեքսանդր Կլուչիեր․ կենսաբազմազանության փորձագետ, ով ունի մոտ 20 տարվա միջազգային փորձագետի փորձ: Նա հանքարդյունաբերության, էներգետիկայի, ենթակառուցվածքների և արդյունաբերական ոլորտներում ստացել և ղեկավարել է ավելի քան 1500 կենսաբազմազանության ուսումնասիրություն: Միջազգային փորձագետ, ով ունի ճանաչված փորձ Եվրոպայում, Մերձավոր և Միջին Արևելքում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Կարիբյան և Հնդկական օվկիանոսում։ Խորհրդատվություն է մատուցել էկոլոգիայի ոլորտում Եվրոպայում տարբեր կառավարություններին, խոշոր միջազգային արդյունաբերական ընկերություններին։
  7. Կարլա Խաթեր. գիտությունների թեկնածու, կենսաբազմազանության փորձագետ, հանքարդյունաբերության վերականգնողական փորձագետ: Նա հանքավայրերի էկոլոգիական վերականգնման ոլորտի գիտությունների թեկնածու է և ունի մոտ 20 տարվա աշխատանքային փորձ: Նա ճանաչված էկոլոգիայի փորձագետ է և աջակցել է կենսաբազմազանության վրա ազդեցությունների գնահատման վերանայմանը:
  8. Չարբել Աֆիֆ. գիտությունների դոկտոր, օդի որակի ավագ փորձագետ, ստացել է Ֆրանսիայի մթնոլորտային գիտությունների դոկտորի կոչում և ունի շուրջ 15 տարվա փորձ՝ օդի որակի հետազոտությունների անցկացման ոլորտում, այդ թվում՝ նախնական ուսումնասիրությունների, օդափոխության մոդելավորման ուսումնասիրությունների և տարբեր ծրագրերի, այդ թվում՝ օդի որակի վրա հանքարդյունահանման նախագծերի ազդեցության վերաբերյալ։ Նա ղեկավարել է օդի որակի վրա ազդեցությունների գնահատման ուսումնասիրությունը:

 

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031