Մեկ օր հանգստանալուց հետո շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկության 12 մասնակիցները երեկ ուշ երեկոյան վերսկսել են պայքարը Սենթ-Լուիս քաղաքում: Բոլոր խաղատախտակների վրա, այդ թվում՝ Սերգեյ Կարյակին-Լեւոն Արոնյան զույգի, պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը 3,5-ական միավորով գլխավորում են Ֆաբիանո Կարուանան, Դին Լիրենը եւ Վիշվանաթան Անանդը, իսկ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2,5 միավորով ընթանում է նախավերջին հորիզոնականում՝ 10-12-րդ տեղերը կիսելով Անիշ Գիրիի եւ Հիկարու Նակամուրայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ