Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերօթիկի երեխաներին ընտանիք վերադարձնելը մեծ ռիսկերի հետ է կապված․ «Հայկական ժամանակ»

Օգոստոս 24,2019 10:25

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջարկած լուծարման ենթակա չորս հաստատությունների մեջ է նաեւ 77 երեխա խնամող «Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»-ը:

Հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հերիքնազ Ուլիխանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ պետությունը գիշերօթիկի երեխաներին իրենց ընտանիքներ վերադարձնելով կավելացնի մուրացկանների թիվը: Ուլիխանյանը մտահոգություն հայտնեց, որ այս պահին էլ Իջեւանում տեսնում են շուկայի դիմաց կանգնած իրենց նախկին սաներին, որոնք մուրացկանությամբ են զբաղվում:

«Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»-ը տարվա սկզբին ունեցել է 100 սան, ընտանիք վերադարձնելուց հետո այսօր 77-ն են մնացել:

«Ասում են՝ նյութական աջակցություն են տալու, ինչքա՞ն ժամանակով են տալու, մե՞կ տարով: Մի տարի հետո այդ ընտանիքը կարողանալո՞ւ է ոտքի կանգնել ու իր երեխային պահել՝ դժվար թե: Ունենք այնպիսի երեխաներ, որ ինչքան էլ պայքարեցինք, նրանց իրենց ընտանիքներ վերադարձնելու համար, միեւնույնն էր՝ այդ երեխաներին ընտանիք վերադարձնելը մեծ ռիսկերի հետ էր կապված»,-նկատեց Ուլիխանյանը:

«Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»-ը պետությունից ստանում է տարեկան 133 միլիոն դրամ:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հերիքնազ Ուլիխանյանը մտահոգված է նաեւ հաստատության 70 աշխատողների համար, որոնք փաստացի անգործ են մնալու։

 

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031