Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում՝ 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ

Օգոստոս 23,2019 22:40

Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է 3D հոլովակ՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ:

Համացանցում լուրեր են տարածվել, թե  3D հոլովակը պատրաստվել է  «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի վերաբերյալ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝  «Լիդիան Արմենիա» ընկերության  կողմից ստանձնած պարտավորությունների ողջ գործընթացը հանրությանն առավել ակնառու ներկայացնելու համար առաջարկել է պատրաստել 3D հոլովակ:

Նկատի ունենալով, որ հոլովակի պատրաստումը կարող է  տևել շաբաթներ, իսկ հանրությունը պահանջում է հնարավորինս արագ և մանրամասն ներկայացնել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ տեղեկատվություն՝ «Լիդիան Արմենիա» ընկերության մասնագետների ներգրավմամբ պատրաստվել  է 3D հոլովակի նախնական տարբերակը, որը այսօր հրապարակվել է, իսկ հիմնական տարբերակը պատրաստում է Քննչական կոմիտեն:

Ներկա պահին Քննչական կոմիտեն  հրավիրել է թվային տեխնոլոգիաների բնագավառի համապատասխան մասնագետներ՝ արտադրական պրոցեսների նկարագրության, պատկերավորման համար, ովքեր աշխատում են 3D հոլովակի հիմնական տարբերակի պատրաստման շուրջ:

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031