Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը. Ermenihaber.am

Օգոստոս 23,2019 23:23

Թուրքական կայքերը շարունակում են ցավագին ընդունել  աշխարհի տարբեր երկրնում Հայոց ցեղասպանությունն ապացուցող գրքերի հրատարակությունները։

Իսրայելցի պատմաբաններ Նեննի Մորիսի և Դրոր Զեևիի համահեղինակությամբ 2019թ. ապրիլի 24-ին լույս է տեսել «30 տարվա ցեղասպանություն. Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունների ոչնչացումը (1894-1924թթ)» վերնագրով գիտահետազոտական գիրք, որին անդրադարձել է նաև թուրքական մամուլը։

Գրքի հրատարակմամբ զբաղվել է ամերիկյան Հարվարդ համալսարանի հրատարակչությունը։

Գրքում նշվում է, որ Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության իշխանությունների հրամանով կոտորվել են շուրջ 4 մլն հայեր, հույներ և ասորիներ։

Իսրայելցի հեղինակներն իրենց աշխատանքում օգտվել են այնպիսի հեղինակների աշխատություններից, ինչպիսիք են թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, հայ ցեղասպանագետ Ռայմոնդ Գևորգանը,  եկեղեցական, ազգային և հասարակական գործիչ Գրիգորիս Պալաքյանը և թուրք պատմաբան Ֆուաթ Դյունդարը։

Թուրքական աղբյուրը զարմանքն է հայտնել, թե ինչու իսրայելցի հեղինակներն իրենց աշխատանքում շատ քիչ են օգտվել թուրքական աղբյուրներից։  (Խոսքը այն թուրք հեղինակների մասին է, ովքեր հերքում են ցեղասպանության փաստը)։

Իսկ գրքի հեղինակների խոսքով՝ բազմաթիվ թուրքական արխիվներ իրենց համար անհասանելի են եղել։ Մասնավորապես նրանք ցանկացել են օգտվել «Թուրքիայի  գլխավոր շտաբի ռազմական, պատմական և ռազմավարական հետազոտությունների արխիվից», սակայն վերջինս փակ է եղել հետազոտողների համար։

Գիրքը բաժանված է երեք մասի. առաջին մասում ներառված են մոտ 200 հազար քրիստոնյա հայերի ջարդը՝ 1894-1896թթ, երկրորդ մասում՝ ավելի մեծածավալ տեղահանություններն ու կոտորածը, որը սկսվեց 1915թ. և ճանաչվել է որպես ցեղասպանություն, երրորդ մասում՝ մնացած քրիստոնյաների (հիմնականում հույների) արտաքսումը 1919-22թթ., որը թուրքերն անվանում են «Անկախության պատերազմի տարիներ»: Գրքում դիտարկված է նաև մոտ 250 հազար ասորիների ճակատագիրը:

Պատմաբաններն եկել են եզրակացության, որ 1915-16թթ. իրադարձությունները լավ փաստագրված են, 1.5 մլն զոհերի ոճրագործությունը ցեղասպանություն անվանելը միանգամայն հիմնավորված է։ Մինչդեռ 30-ամյա ժամանակահատվածի առաջին ու վերջին շրջանները, նրանց կարծիքով, առավել մեծ ուսումնասիրությունների կարիք ունեն:

Աղբյուր`   ermenihaber/ahaber.com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031