Ոստիկանության Մարտունու բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները Սևանի անշարժ հենակետում օգոստոսի 22-ին, ժամը 20.30-ին, ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մեքենա, որում հայտնաբերվել է մոտ երկու խորանարդ մետր կաղնու վառելափայտ: 33-ամյա դիլիջանցի վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և բացատրությամբ հայտնել է, որ փայտանյութն ինքն է հավաքել անտառից և վառելափայտ պատրաստել:
Վառելափայտով մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Օգոստոսի 22-ին, ժամը 03.20-ին, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում շրջիկ ծառայություն իրականացնելիս, Դսեղ գյուղի սկզբնամասում Թումանյանի ոստիկանները ստուգման են ենթարկել Դսեղ գյուղի 34-ամյա վարորդի վարած «Ֆորդ» մեքենան, որը բեռնված էր շուրջ երեք մ/խ փայտանյութով: Վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, պատրաստել է մոտ 15 օր առաջ՝ Դսեղ գյուղի հարակից տարածքից՝ բենզասղոցով հատելով երկու քամատապալ ծառ:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կարդացեք նաև
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն