Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Սա Լիդիանի կողմից ստեղծված տեսանյութ է, որը տեղադրվել է իրենց ալիքում հեղափոխությունից երկու շաբաթ առաջ»

Օգոստոս 23,2019 21:33

Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քննչական կոմիտեն իր յություբյան էջի վրա տեղադրել է տեսանյութ Ամուլսարի վերաբերյալ մուլտֆիլմով։ Տեսանյութը չունի ոչ մի նկարագրություն։ Նույն բանը տեղադրվել է կայքի վրա։

Նկարագրող տեքստը հետեւյալն է․ «ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակված 3D հոլովակում ներկայացվում են մի շարք մեղմման և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունը:»

Ըստ տեքստի, ստացվում է, որ տեսանյութը Քննչականին է պատկանում եւ իր կողմից է արտադրված։

Մինչդեռ սա Լիդիանի կողմից ստեղծված տեսանյութ է, որը տեղադրվել է իրենց ալիքում հեղափոխությունից երկու շաբաթ առաջ.

Այս փաստերի հավաքածուն ստեղծում է անթույլատրելի արարքների մի շղթա։ Սկսած նրանից, որ Քննչականը, փաստացի, գրագողությամբ է զբաղվում՝ չնշելով իրական հեղինակին։ Վերջացրած նրանով, որ Քննչականը զբաղված է Լիդիանի փիառով եւ փորձում է հասարակական կարծիքը մանիպուլացնել։

Վերջում ձեռքի հետ նշեմ, որ Քննչականի կայքում ներքեւի հատվածում սոցցանցերի հղումներ են, որոնք պարզապես խնդալու են. Ֆեյսբուքը հղումը տանում դեպի արգելափակված օգտատեր, Թվիթերինը պարզապես Թվիթերի վրա է տանում, ինչպես նաեւ առկա է Գուգլ Փլասի հղումը, տվյալ սոցցանցը այլեւս գոյություն չունի։

Եկեք միասին բարեփոխենք պետական համակարգը եւ շտկենք սխալները

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031