Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Սահմանադրությանը չեն անդրադառնում, ուրեմն նախորդ՝ մերժված ռեժիմի գործը շարունակողն են». Պ. Հայրիկյան

Օգոստոս 23,2019 20:35

«Ամեն ինչ պատկանում է ժողովրդին՝ իր պետության միջոցով: Ժողովուրդը պետք է դրության տերը լինի: Դա հռչակագրի՝ այսօր մեզ պարտադրած կարեւորագույն դրույթներից է: Այսօր մի կարեւոր հարց կա: Որպեսզի երկիրն իր հարստությամբ պատկանի ժողովրդին, քաղաքացին պետք է երկրի տերը լինի: Հեռացված ռեժիմի գրած Սահմանադրության չես կարող կատարել այդ առաքելությունը»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա կուսակիցների հետ Մելիք Ադամյան փողոցում էր:

Հիշեցնենք, որ 1990թ.-ի այս օրը՝ օգոստոսի 23-ին, ընդունվել է Հայաստանի անկախության հռչակագիրը: «Նախորդ ռեժիմը հեռացվեց ժողովրդի համընդհանուր աջակցությամբ, բայց ինչպե՞ս կարելի է հեռացված իշխանության հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, պահպանել, շարունակել ապրել այդ օրենքով»,-դիմելով ՀՀ իշխանություններին՝ ասաց Հայրիկյանը: «Ինչով ուզում են՝ զբաղվեն. եթե Սահմանադրությանը չեն անդրադառնում, նշանակում է՝ նախորդ, իրենց իսկ կողմից մերժված ռեժիմի գործը շարունակողն են, հոգեբանական ստրուկը»,-նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031