«Կարո՞ղ է վտանգ լինել հայրենիքի եւ բնության համար: Եթե կարող է, օրինակ՝ վթարի կամ սխալ հաշվարկի դեպքում, ուրեմն շահագործումը բացառվում է»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրին, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Մեզ ստորաբար վախեցնում են, թե համաձայնագրեր կան»,-նշեց Հայրիկյանը: Ինչ վերաբերում է Ամուլսարի հարցը հանրաքվեի դնելուն, Հայրիկյանը կարծիք հայտնեց, որ առհասարակ որեւէ հարց հանրաքվեով լուծելն առողջ մոտեցում է, բայց նեղ մասնագիտական հարցերը լուծվում են մասնագիտորեն:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև