«Մենք հիմա մի փաստ ունենք, որ այդ ջրերից՝ աղբյուրներից, անասունները չեն խմում»»,-Ամուլսարի հարցով Ջերմուկ այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր այսպիսի խոսքերով դիմեց տեղացիներից մեկը: Փաշինյանն արձագանքեց. «Հիմա ուղիղ եթեր է: Կհանձնարարեմ՝ կգան, կստուգեն դա»: Ջերմուկցին դժգոհեց, որ անասուններն անգամ հրաժարվում են տեղի ջուրը խմել: Փաշինյանը կատակեց. «Օհան էր չէ՞ այն ընկերոջ անունը…ասացի՝ Օհան, դու հաստատ հոգեբանական ազդեցություն ես գործել այդ կովերի վրա, որ այդ ջրից չխմեն…Էնքան էք ականջի տակ ասել՝ «Ամուլսարն առանց հանքի», էլ էդ կովը ջուր կխմի՞ այստեղից»: Փաշինյանին հարթակից ճանապարհեցին «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ