«Առաջիկա հինգշաբթի կամ ուրբաթ «Էլարդ»-ի փորձագիտական խմբի հետ ունենալու եմ սկայպ-կոնֆերանս, որի ժամանակ ասելու ենք, թե ընկերության փորձաքննության շուրջ ՀՀ-ում ինչպիսի մեծ բանավեճ կա: Խնդրելու եմ, որ զրույցի ժամանակ իրենք իրենց եզրակացությունն ասեն: Այդ խոսակցությունը կտեսագրվի եւ կհրապարակվի»,-այսօր հայտարարեց Ամուլսարի հարցով այսօր Ջերմուկ այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա բնակիչներին կոչ արեց հարցեր ձեւակերպել, թեեւ դրանք արդեն իսկ հրապարակային են. «Պետք լինի՝ մի քանի ժամ կանենք այդ խորհրդակցությունը: Հուսամ՝ այդ խորհրդակցությունը չի լինի այնպիսին, որ հայաստանյան հանրության մի մասն այն այլ կերպ մեկնաբանի: Ես ինքս եմ վարելու զրույցը, հարցերը հստակ են լինելու, որ հստակ պատասխաններ հնչեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ