Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լիդիանի քիմիկոսը, առանց ոտուձեռի, բայց դեռ չծնված երեխաներն ու ծիծեռնակի ձագերը

Օգոստոս 23,2019 18:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջերմուկ եւ հարակից համայնքներ՝ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կարծիքներ լսում բնակիչներից, ինքն էլ՝ հարցուփորձ անում:

Փաշինյանը մինչ Գորայք համայնքում այցելեց «Լիդիան Արմենիայի» լաբորատորիա, որտեղ Փաշինյան ընկերության աշխատակցին՝ քիմիկոսին հարցրեց՝ Լիդիանի այն պնդումները, որ ոչ մի լիտր աղտոտված ջուր չի արտահոսելու, հավատո՞ւմ եք: Վերջինս պատասխանեց, որ «Լիդիան Արմենիան» կարող է ռիսկերը կառավարել:  Հետո քիմիկոսը մանրամասն բացատրեց, թե ինչ են անում լաբորատորիայում: Ապա` Փաշինյանը հարցրեց՝ դուք որպես քիմիկոս հավատո՞ւմ եք Լիդիանի ծրագրին, լսելով դրական պատասխան վարչապետը նորից հետաքրքրվեց.«Բա որ առանց ձեռքերի, ոտքերի երեխաներ ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու»: «Ե՞ս պատասխան տամ»,-զարմացավ քիմիկոսը: «Ես եմ պատասխան տալու, պարզ է»,-ասաց Փաշինյանը:

Այս նույն լաբորատորիայի  աշխատակիցներից մեկը Փաշինյանին ցույց տվեց մի գտածո՝ Ամուլսարի տարածքից, նա վստահեցրեց, որ այն 200 հազար տարվա է:

Գորայքում գյուղացիների հետ հանդիպմանը բնակիչներից մեկն ասաց՝ հանքը պետք է աշխատի, քանի որ Հայաստանը պատերազմող երկիր է եւ բյուջեին գումար է հարկավոր.«Մենք երիտասարդներ ենք, մեզ աշխատանք է պետք: Եթե բնապահպանական ռիսկերը կառավարելի է, թողեք հանքն աշխատի: Եթե ասում են՝ թող չաշխատի, բա մենք ինչ անենք, թողնենք գնանք էս երկրի՞ց»:

Մեկ այլ բնակիչ էլ պատմեց, որ Լիդիանի՝ Ամուլսարում շինաշխատանքներին մասնակցող մեքենաներից մեկի թափքին ծիծեռնակը բույն էր դրել, մեկ ամիս հետո բարձրացել է սար, տեսել, որ այդ մեքենան նույն տեղում է: Հետաքրքրվել էր՝ ինչո՞ւ, ընկերության աշխատակիցները պատասխանել էին՝ մինչեւ ծիծեռնակի ձագերը  այստեղից չթռչեն,մենք չենք աշխատելու: Փաշինյանը զարմացավ այս պատմությունից:

Բայց մինչ այս, ազդակիր Գնդեվազ համայնքի բնակիչներն էլ հավաքվել էին գյուղի կենտրոնում, սպասում էին Փաշինյանին: Գյուղացիները նեղսրտած էին,«Հարմար չգտավ, որ այստեղ մտնի, բայց մենք կուզենայինք, որ մտներ գյուղ: Գնդեվազում ընդամենը մի 5 %  ուզում, որ հանքը բացվի, ցիանիդի առկայությամբ ապրեն, բայց մնացած 95%-ը չի ուզում, ուզում են հողագործությամբ, անասնապահությամբ, բիզնեսով զբաղվել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031