Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այսօրվա իշխանությունները հստակ չեն արտահայտում իրենց դիրքորոշումները Ղարաբաղի հարցում». Արամ Մանուկյանը՝ Փաշինյանի կառավարության սխալների մասին

Օգոստոս 23,2019 15:58

«Այսօրվա իշխանությունները հստակ չեն արտահայտում իրենց դիրքորոշումները Ղարաբաղի հարցում, արտաքին դիվանագիտության հարցում, ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցում: Սկզբից, առաջին ամիսներին կարող էր հստակություն չլիներ, բայց անցել է ալիքի շրջանը եւ իշխանությունները պետք հստակ իրենց քաղաքականությունը մատչելի, առանց խուճուճ տերմինների արտահայտեն»,- այսօր «Հայացք» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Նա ասաց, որ մի քիչ շվարած է եղել դատական բարեփոխումների քայլերի ժամանակ. «Գնացինք, մասնակցեցինք, խորհուրդներ տվեցինք, առաջարկություններ արեցինք: Բայց մի տեսակ կորավ: Սկզբում կար դատական բարեփոխումների ծրագիր, անցումային արդարադատության մեծ ծրագիր, վեթթինգի ծրագիր, հիմա չենք տեսնում, կորավ: Տնտեսական հեղափոխություն: Բումի նման հնչեց, շատ լավ, ուրախանում ես, բայց հլը չենք տեսել տնտեսական հեղափոխության տանողը ով է: Դա վարչապետը չի կարող լինել, պետք է լինի թիմ: Բայց չկա»:

Ղարաբաղի հացում ըստ նրա, պարզության կարիք կա, հռչակագրային բառերը լավ են, սիրուն են, բայց կոնկրետացման կարիք կա. «Գոնե մենք մեր հստակ ծրագիրն ասել ենք, քննադատվել ենք դրանց համար: Մենք ունենք մեր մոտեցումը: Սերժն էլ էր խուսափում հաճախ, Քոչարյանն էլ էր խուսափում: Ոչ մեկը մեզնից հստակ Ղարաբաղի հարցի լուծում չի տվել: Ղարաբաղի հարցի լուծման ստեղծողն էլ, իրականացնողն էլ մենք ենք, մեր քաղաքական ուժը եւ մեր քաղաքական ուժը մինչեւ այսօր՝ այս պահը, ունի հարցի լուծման սեփական մոտեցումը՝ փոխզիջումային լուծում՝ եռանախագահության առաջարկներով: Այս իշխանությունն էլ պետք է ասի»:

Արամ Մանուկյանը նաեւ ասաց, որ այս իշխանությունը բարեփոխումները պիտի անի սկզբում. «Որքան ուշացնում ես ռեֆորմները, դրանց իրականացման հնարավորությունը սպառվում է, այս պառլամենտը վեց ամիս առաջ շատ ավելի շատ կարող էր անել, քան հիմա: Ներքին հոսանքներ են առաջանալու, ստորջրյա հոսանքներ են առաջանալու «Իմ քայլը» խմբակցությունում: Սահմանադրական ռեֆորմը արագացնել է պետք: Ես գիտեմ, որ լայնամասշտաբ ռեֆորմներ ուզում են անել իշխանությունները: Ես գիտեմ՝ ինչ վիճակ է: Գովերգում ենք, երբ լավ բաներ անում են՝ Մարտի 1-ի գործը առաջ գնում է, քաղբանտարկյալների արդարացման գործը առաջ գնում է, ազատության շունչ կա, տրամադրություն կա՝ ակնհայտ է, բայց գալիս է մի փուլ, որ պետք է սկսես ցավոտ, դաժան խութերով քայլեր, ռեֆորմներ: Դժվար է, այնպես են հնից հարամել, որ ազնիվ, գրագետ պաշտոնյաների դժվար է գտնել: Այս երկուսն իրար չեն կպնում՝ լավ պաշտոնյա, գրագետ կազմակերպիչ, մենեջեր եւ ազնիվ մարդ: Ինքը չէր կարա լինել վերեւում ու լինել ազնիվ, լավ: Կոռուպցիոներ պետք է լինեիր, դրա համար համակարգը հարամվել է, փոխնախարարից որ իջնում ես ներքեւ, տեսնում ես, որ հոտել է: Դժվար է,բայց եկել ես մաքրելու, պիտի մաքրես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031