Մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ջերմուկ և անմիջական շփումը համայնքի բնակիչների հետ:
Ջերմուկցիների արձագանքը Ամուլսարի հանքը բացելու պնդումներին վկայում է, որ ցանկացած փորձ՝ բիրտ ուժով կամ քրեական հետապնդումներով, լուծել հանքի շրջափակման հարցը՝ կարժանանա հանրության բացասական գնահատականին:
Այս պայթունավտանգ իրավիճակում մենք ողջունում ենք վարչապետի որոշումը լրացուցիչ քննարկում կազմակերպել միջազգային փորձագետների հետ իրենց կողմից կատարված փորձագիտական եզրակացությունը պարզաբանելու համար:
Մենք կարևոր ենք համարում, որ այդ քննարկմանը մասնակցեն նաև քաղաքացիական հանրության և քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որպեսզի քննարկումը լինի բազմակողմանի և լիարժեք: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը մասնակցություն ունենալ այդ քննարկմանը:
Կարդացեք նաև
Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակում տվյալ մոտեցումը կլինի առավել արդյունավետ:
Հայ կառուցողական կուսակցության գլխավոր խորհուրդ