Հունգարիայի մայրաքաղաքում շարունակվող լողի պատանիների աշխարհի առաջնությունում Նինա Կիրակոսյանը 100 մետր թիկնալողում 1.07.00 արդյունքով Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել:
Վարսենիկ Մանուչարյանը 50 մետրը դելֆին ոճում անցել է 0.30.09-ում, Նինա Կիրակոսյանը՝ 0.29.60-ում:
ՀՀ եւս մեկ ռեկորդ մեր լողորդները սահմանել են 4×100 մետր ազատ ոճում (Արթուր Բարսեղյան-Էդուարդ Շախնազարով-Նինա կիրակոսյան-Վարսենիկ Մանուչարյան)` ցույց տալով 3.46.96 արդյունք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ