Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներակայացուցիչ Մարգար Եսայանը իշխանամետ «Akşam»-ում հոդված է հրապարակել: Եսայանը, անդրադառնալով ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանի և նույն կուսակցության պատգամավոր Էբրու Գյունալի՝ Լատինական Ամերիկա կատարած այցին, գրել է․
«Երկու ԺԴԿ-ական պատգամավոր շրջագայության են դուրս եկել Հարավային Ամերիկայում։ Միջազգային ուժերից խնդրել են միջամտել Թուրքիայի գործերին։
Երկիր առ երկիր, խորհրդարան առ խորհրդարան շրջելու և միջազգային ուժերից Թուրքիայի գործերին միջամտել խնդրելու նրանց այս վարքագիծը ինձ ժամանակի մեքենայով տեղափոխեց նախորդ դարասկիզբ։ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և ԺԴԿ-ն դաշնակցականներից ու հնչակյաններից ավելին են, բայց պակաս չեն», – գրել է ԱԶԿ-ական պատգամավորը՝ նշված ուժերի գործունեությունը որակելով որպես «քաղաքական մուրացկանություն»։
ԺԴԿ հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի միկրոբլոգում բավական խիստ գրառմամբ անդրադարձել է վերոհիշյալ հոդվածին:
Կարդացեք նաև
«Լատինական Ամերիկայում մեր բոլոր հանդիպումների ժամանակ մենք միայն կոչ ենք արել աջակցել Թուրքիայի ժողովրդավարական ուժերին։ Սա ակնհայտ զրպարտություն է։ Եթե ասվածները չապացուցես, ուրեմն զրպարտիչ ես, Մարգար։
1915թ. ապրիլի 24-ին ձերբակալման ենթակա հայերի ցուցակները կազմելիս Թալեաթ փաշային աջակցող հայեր էլ կային։ Ցավոք, այսօր ևս կան»:
Latin Amerika’daki bütün temaslarımızda yalnızca Türkiye’deki demokrasi güçleriyle dayanışma istedik.
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) August 22, 2019
Bu açık bir iftira.
İdiianı ispatlamazsan müfterisin Markar.
24 Nisan 1915’te tutuklanacak Ermenileri listeleyen Talat Paşa işbirlikçisi Ermeniler vardı.
Yazık ki bugün de var https://t.co/t7nmEb1x7o