Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի պաշտպանության կազմակերպությունները Մոսկվային կոչ են արել հանդուրժող վերաբերմունք ցուցաբերել լրագրողների նկատմամբ

Օգոստոս 23,2019 13:20

«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» միացել է մամուլի ազատության 7 այլ կազմակերպությունների՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին դադարեցնել բռնությունը Մոսկվայում բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ։

Հուլիսի կեսերից շարունակվող ցույցերի ժամանակ ցուցարարներից և քաղաքական գործիչներից բացի թիրախավորվել են նաև լրագրողներ։ Ցույցեր նախատեսվում են նաև օգոստոսի 24-ին և 25-ին։

Հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 27-ին ոստիկանների հետ բախումներում երկու լրագրողների քիթն են կոտրել, մեկ լրագրող ձեռքի և գլխի վնասվածք է ստացել, մեկին ոստիկանական մեքենան է հարվածել, մյուսը վնասվածքներ է ստացել ոստիկանների գործողություններից:

Վերջին մի քանի շաբաթներում ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակ լրագրողների, անգամ այն բանից հետո, երբ նրանք ցույց են տվել, որ հավատարմագրված լրագրողներ են: 2019թ. օգոստոսի 3-ին ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազն 14 լրագրող:

Հայտարարության մեջ նշվում է, որ փակվել են նաև յութուբյան որոշ ալիքներ, որոնք հեռարձակում էին ցույցերը, իսկ օգոստոսի 11-ին «Ռոսկոմնադզորը» հրապարակել է հայտարարություն՝ կոչ անելով YouTube-ին դադարել «գովազդել» ցույցերը:

Մամուլի և լրագրողների ազատություններով զբաղվող մի քանի կազմակերպություններ ահազանգել են Եվրոպայի խորհրդի՝ Հանուն լրագրողների պաշտպանության և անվտանգության խթանման հարթակին՝ կապված ցույցերի ժամանակ Ռուսաստանի արձագանքի հետ: Այնուամենայնիվ, Ռուսաստանի կողմից որևէ պատասխան մինչ այժմ չի եղել:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031