Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. Ներդրումների համար ավելի կարեւոր է երկրի կանխատեսելիությունը, երբ իմանան, որ հանրությունը չի հանդուրժում հանքարդյունաբերություն եւ ուզում է կրճատել. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 23,2019 12:38

«ՀԺ»-ի հարցերին է պատասխանել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

– Շատ պաշտոնյաներ հայտարարեցին, որ անվերապահորեն աջակցում են Նիկոլ Փաշինյանին եւ կիսում են հարցի ողջ պատասխանատվությունը։ Բայց չէ՞ որ հանքի շահագործումը տասնյակ տարիների խնղիր է, իսկ դրա հետեւանքները հարյուրավոր տարիներ կարող են մնալ, իսկ ներկա կառավարության կյանքը կանխատեսելի չէ, գուցե հինգ տարի հետո այլեւս իրենք չլինեն։

– Հենց նաեւ դա է պատճառը, որ ես առաջարկում եմ հանրաքվեի գաղափարը։ Խոսքն իսկապես մեկ իշխանավարման տարիների մասին չէ, եւ այս առումով ցանկալի է, որպեսզի ժողովուրդն ինքն այդ պատասխանատվությունը կիսի, լավ է, որ վարչապետն ու նրա թիմի զգալի մասը չեն խուսափում ծանրագույն որոշումներ ընդունելուց, բայց, իրավացի եք, կա տասնյակ տարիների խնդիր, որի ընթացքում կարող են պաշտոնավարել մի քանի իշխանություններ։ Այս պարագայում ես կարծում եմ պատասխանատվությունը պիտի լինի կոլեկտիվ, հավաքական, այո, թող իշխանությունը հայտնի իր դիրքորոշումը, «Լիդիանը» հայտնի իր հավաստիացումները, հասարակությունն էլ իր դիրքորոշումը, դա լավագույն եղանակը կլինի։ Ես իհարկե տեսնում եմ, գիտակցում, որ նախկին իշխանության որոշ ուժեր, որոնք ամենամեծ պատասխանատվությունն են կրում իրավիճակի համար, նույնպես փորձում են թռչել պատասխանատվությունից եւ խնդիրը վերածել կառավարության վստահության հանրաքվեի, բայց պիտի հասկանանք, որ այդ վստահությունը առավելապես նախկին իշխանությունների նկատմամբ է լինելու, ոչ թե նոր իշխանության։ Եվ ես կցանկանայի, որ հանրաքվեի ընթացքում ոչ միայն Ամուլսարի խնդիրը դրվեր, այլ շատ ավելի լայն հարց, նաեւ երկրի տնտեսական ապագան՝ գնալ հանքարդյունաբերությունը կրճատելու ճանապարհով, թե՞ կոնսերվացնել եղած հանքավայրները։ Եվ այս որոշման դեպքում հասարակությունը շատ ավելի կօգնի կառավարությանը, եւ երկիրը շահած դուրս կգա։

– Ըստ որոշ մեկնաբանությունների՝ հարցը հանրաքվեի տարբերակով լուծելը սխալ կլինի, քանի որ այդ դեպքում՝ խնդիր կառաջանա երկիր եկող ներդրումների հետ:

– Ներդրումների համար ավելի կարեւոր է երկրի կանխատեսելիությունը, երբ իմանան, որ հանրությունը չի հանդուրժում հանքարդյունաբերություն եւ ուզում է կրճատել, քան եթե հիմա միջազգային մակարդակներում իմանան, որ ռիսկերը կառավարելի են եղել, բայց նոր կառավարությունը առանց համոզիչ բացատրության արգելել է հանքի շահագործումը։ Խաղի կանոնների բացակայությունը պակաս վտանգավոր չէ, քան կանխատեսելիությունը, եթե իմանան. որ ՀՀ-ում հանքարդյունաբերության   հնարավորությունները սահմանափակ են, որովհետեւ հանրությունը չի ցանկանում խորացնել կամ զարգացնել այդ ուղղությունը։ Սա ավելի ազնիվ մոտեցում կլինի, եւ ներդրողները գոնե կիմանան, որ այդ դաշտում խաղի կանոնները հստակ են, պարզապես պոտենցիալ չկա եւ կորոշեն ուրիշ որ դաշտում խաղան։ Իրականում կառավարության խնդիրը հենց այս դաշտում է եւ հանրությունը պետք է դա հասկանա։ Իհարկե որեւէ մեկը չի ցանկանա, որ երկիրը դառնա շահագործվոդ հանքավայրերի հանքարան, ես վստահ եմ, բայց իրավիճակն այնպիսին է, որ ունենք խնդիր, եւ վարչապետը գտնվում է այն լուծելու հրամայականի առջեւ:

ՀԱՅԱՐՓԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031