Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանքավայրի շահագործումից ակնկալվող եկամուտները շատ մեծ են՝ դրանք արհամարհելու համար. «Ազգ»

Օգոստոս 23,2019 12:08

Ամուլսարի խնդիրն այս օրերին գտնվում է ներքաղաքական օրակարգի առաջին տեղերում: Այժմ, բողոքի ցույցերի, ավտոարշավների, հանքավայրի ամրափակման շարունակական գործողությունների ստեղծած ճնշման մթնոլորտում հարցերի հարցը մնում է նույնըՙ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կգնա՞ հանքավայրը շահագործող Lydian Armenia ընկերության պայմանագիրը վերագործարկելու քայլին: Իմ կարծիքով՝ այո՛, նույնիսկ ընդդեմ յուրային որոշ պատգամավորների կարծիքի: Պատճառները բազմաթիվ են, որոնցից մի քանիսը, առաջնահերթության կարգով, հետեւյալներն են.

ա) Ամուլսարի վերաշահագործումը դրական ազդանշան կարող է դառնալ արտաքին հնարավոր ներդնողների համար եւ ապացույցՙ պայմանագրային պարտավորությունները հարգելու իշխանությունների պատրաստակամության:

բ) Հանքավայրի շահագործումից ակնկալվող եկամուտները շատ մեծ են՝ դրանք արհամարհելու համար:

գ) Համապատասխանաբար՝ պայմանագրի չեղարկման դեպքում մեծ կլինի նաեւ կորուստը մեր պետբյուջեի համար, իսկ միջազգային արբիտրաժային դատարանում բացասական վճռի դեպքում՝ նաեւ տուգանքներն ու հարակից ծախսերը, գումարած՝ իզուր վատնված կլինեն «Էլարդ» ընկերությանը հետազոտություններ անցկացնելու համար արդեն վճարված մոտ 400 հազար դոլար գումարը:

Հետեւաբար, որոշակի պարտավորություններ ավելացնելով Lydian Armenia-ի վրա՝ կառավարությունը ամենայն հավանականությամբ կհամաձայնվի Ամուլսարի վերաշահագործմանը:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031