Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն պետական շահի սեփական վարկանիշը վտանգելու համարձակությունը հենց այն որակն է, որը տարբերակում է պետական գործչին քաղաքական գործչից. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 23,2019 11:54

Որքան շիկանում են կրքերն Ամուլսարի շուրջ, այնքան ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ մեծ հաշվով՝ Ամուլսարն առանձնապես կապ չունի այս ամենի հետ։ Խնդիրը շատ ավելի խորն է՝ ի վերջո Նիկոլ Փաշինյանը, որպես «փողոցով իշխանության եկած» վարչապետ, պիտի կետ առ կետ կատարի՞ բոլոր այն խոստումները, որ տվել է որպես ընդդիմադիր գործիչ, թե՞ ստանձնելով պետության ղեկը՝ պիտի այնուամենայնիվ հրաժարվի առանց բացառության բոլորին դուր գալու ձգտումից եւ առաջնորդվի պետական շահերով, եթե անգամ հասարակության որոշ խավերի դա դուր չգա։

Եվ իսկապես էլ՝ Ամուլսարի շուրջ բարձրացած աղմուկում կոնկրետ հանքավայրը շահագործել-չշահագործելու վերաբերյալ բանավեճերը փոքր տոկոս են կազմում։ Շատ ավելի մեծ տեղ են զբաղեցնում «բա տարիուկես առաջ ուրիշ բաներ էիր ասում…», «բա քեզ ժողովուրդն ա բերել իշխանության, հիմա էդ նույն ժողովուրդը Ամուլսարին դեմ ա», «էս մեր իմացած Նիկոլը չի, էս լրիվ ուրիշ մարդ ա…», «էդ խի՞ հանկարծ դիրքորոշումդ փոխեցիր», «բա էն վախտ որ փողոցներ էիր փակում, չէիր մտածո՞ւմ, որ մի օր էլ քո դեմ են փողոցներ փակվելու» եւ նման կարգի այլ հարցադրումները։ Այսինքն՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչող հիմնական մեղադրանքն այն է, որ նա Ամուլսարի շահագործմանը կողմ է՝ լինելով ժողովրդի կողմից ընտրված վարչապետ (այ, եթե ոչ թե ժողովրդի կողմից ընտրված լիներ, այլ ընտրակեղծիքներով ու կաշառք բաժանելով՝ ուրիշ բան. բնապահպանները մի քիչ կաղմկեին, ու ամեն ինչ կհանդարտվեր)։

Իրականությունն այն է, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած քաղաքական թիմին վստահության քվե է տվել, որպեսզի նա, երկիրը ղեկավարելով, առաջնորդվի ոչ թե անձնական կամ կուսակցական (ինչպես նախորդներն էին անում), այլ պետական շահերով։ Ակնհայտ է, որ Ամուլսարի վերաբացումը նրա անձնական շահերից չի բխում (ամենահիվանդ երեւակայությունն ունեցողն անգամ հազիվ թե նրան կասկածի ինչ-որ կոռուպցիոն գործարքների մեջ)։ Չի բխում նաեւ նրա ղեկավարած քաղաքական ուժի շահերից (անգամ խոսում են այղ ուժի պառակտման հնարավորության մասին)։ Մնում է երրորդ տարբերակը՝ պետական շահն է դա պահանջում։ Ընդ որում, կառավարության ղեկավարը գնում է այդ քայլին՝ հստակ գիտակցելով, որ դա վնասելու է եւ՛ իր անձնական վարկանիշին, եւ՛ իր ղեկավարած քաղաքական ուժի հեղինակությանը։

Հանուն պետական շահի սեփական վարկանիշը վտանգելու համարձակությունն, ի դեպ, հենց այն որակն է, որը տարբերակում է պետական գործչին քաղաքական գործչից։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031